Armlur.am-ը գրում է․
System of a Down խումբը մեկնարկում է Wake Up The Souls Tour համերգային շրջագայությունը, որը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Շրջագայության առթիվ Rolling Stone ամսագիրը հրապարակել է Սերժ Թանկյանի հետ անցկացրած հարցազրույցը: « Մենք ցանկանում ենք, որ ճանաչեն 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը: Սա հնարավորություն է տալիս հավատալ նրան, որ մարդկությունը, ի վերջո, կդադարի սպանել ինքն իրեն: Թուրքիան պետք է լուրջ մոտեցում ցուցաբերի իր պատմությանը: Հարցը միայն հայերի, հույների եւ ասորիների մասին չէ, այլ թե ինչ է այժմ կատարվում ամբողջ աշխարհում», – նշել է նա: Թանկյանը հույս է հայտնել, որ ի վերջո Թուրքիան կճանաչի Հայոց Ցեղասպանությունը: «Այս պահին խորհրդարանում քննարկում են Ցեղասպանության մասին բանաձեւը: Այն ներկայացրել է քուրդ պատգամավոր Սեբահաթ Թունջելը: Վստահ չեմ, որ բանաձեւը կընդունվի, բայց սա արդեն լուրջ քայլ է: Ի դեպ, ես Լոս Անջելեսում զբաղված եմ Ցեղասպանության մասին ֆիլմի նկարահանման աշխատանքներով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



