Որպես վերահսկիչ ու դատախազական մարմինների հետ ժամանակին աշխատած մարդ մի բան ասեմ: Այս մարդիկ ֆինանսներից ոչիչն չեն հասկանում, զրո գիտելիք: Ժամանակին, երբ դատախազություննը քննում էր մի շարք գործեր, աշխատակցիս որպես վկա անընդհատ ներգրավում էին, սակայն որպես փորձագետ օգտագործում. այսպես ասած ձրի փորձագետ: Թեպետ տարիներ են անցել և ֆինանսական հանցագործությունները ավելի են բարդացել ու կարևորվել, սակայն տարատեսակ պետական քննիչների ու վերահսկողների որակը կասկածում եմ որ դույզն ինչ աճած լինի: Սա շատ ցավալի է: Երբ ցանկացած վերահսկող ասում է գտել եմ x միլիոն դրամի պետությանը հասցված վնաս, իրականում այդ թիվը ձգտում է զրոյի: Գլխավոր դատախազը մինչև հիմա չգիտի, թե ինչ է փող լվալը: Ի հավելում էլ ասեմ, որ Խաչիկյանի գործում բարձրաձայնած թիվն էլ վստահ եմ ֆինանսական անգրագիտության հերթական դրսևորումն է: Չեմ ուզում դատել կամ արդարացնել Վազգենին, բայց վստահ եմ, որ թիվը հաստատ իրականության հետ կապ չունի: 

ՀԳ
Իսկ Նիկոլի ասածն իրականում հանցագործություն է: Կոռուպցիա: Աղվանը բայց դա էլ չի հասկանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել