1in.am–ը գրում է.

1414470208_whq-pyz7gfu

Լիբիայում ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) խմբավորման մասնաճյուղի գրոհայինները հայտարարել են երկու թունիսցի լրագրողների մահապատժի ենթարկելու մասին: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:

Որպես ապացույց իրենց հայտարարությանը`ջիհադիստները տեղադրել են 2014-ի սեպտեմբերին անհետացած Սոֆյեն Շուրաբիի և Նադիրա Քթարիի լուսանկարները:

Թունիսի իշխանությունները դեռևս չես հաստատել վերոնշյալ լրագրողների զոհվելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել