45102be24e01f6fcd97012651195d7d11in.am-ը գրում է․

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն հայտարարել է բոլոր մուսուլմանների և իր անձնական թշնամի: Այս մասին Կադիրովը գրել է Instagram-ի իր էջում:

«Այն ժամանակ, երբ ֆրասնիական իշխանությունները զբաղված են հետաքննությամբ և միջոցառումներ ձեռնարկելով, որոնք կկանխեն հետագա լարվածության սրացումը, Խոդորկովսկին բոլոր լրագրողներից պահանջում է կրկնել Փարիզի պարբերականի փորձն ու ծաղրանկարը տպել: Այդ կոչերը դատապարտել են դրանք կարդացած մարդկանց մեծամասնությունը: Իր անուղեղ գործողություններով Խոդորովսկին իր վրա խաչ քաշեց»,-ասվում է հաղորդագրությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել