1in.am-ը գրում է.
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատարագ է մատուցել Փարիզում ահաբեկչության հետևանքով զոհվածների հիշատակին, փոխանցում է TASS-ը: Պատարագը մատուցվել է Սուրբ Մարֆայի տան մատուռում:
Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը կոչ է արել բոլոր հավատացյալներին դիմակայել ատելության տարածմանը և իրադրության թեժացմանը, քանի որ այն ոչնչացնում է մարդու արժանապատվությունը և խախտում մարդկանց ու ժողովուրդների խաղաղ գոյակցության հիմքերը: Հռոմի պապն ընդգծել է, որ բռնությունը ոչնչով չի կարելի արդարացնել՝ անկախ այն առաջացրած պատճառներից: Նա համոզված է, որ մարդկանց կյանքն ու արժանապատվությունը հարկավոր է պաշտպանել առավելագույն վճռականությամբ: Պապն իր աջակցությունն է հայտնել բոլոր նրանց, ովքեր պայքարում են հանուն խաղաղության, արդարության և օրինականության:
Հիշեցնենք, որ Charlie Hebdo խմբագրության վրա հունվարի 7-ին կատարված հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել՝ 10 լրագրող և 2 ոստիկան:
Երեք կասկածյալներից կրտսերը՝ Համիդ Մուրադը, հանձնվել է ոստիկանությանը:



