Անգելա Մերկելն հայտնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վերացնելու նախապայմաններըPanorama.am-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն հայտարարել է, թե Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցները կարող են չեղարկվել այն դեպքում, եթե վերացվի դրանց կիրառման պատճառները։ «Տասս» գործակալության հաղորդմամբ, այս մասին կանցլերն հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Պատժամիջոցները կարող են չեղարկվել այն ժամանակ, երբ վերացվի դրանց կիրառման պատճառը, իսկ պատճառը՝ դա Ղրիմի անեքսիան է», - գործակալությունը մեջբերում է Մերկելի խոսքերը։ Վերջինս հավելել է, թե ներկայումս «քիչ հույսեր» ունի սահմանափակումները վերացնելու հարցում։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել