kim_2701423b1in.am-ը գրում է․

Հյուսիսային Կորեայում չեն նշի երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինի ծննդյան օրը, որը, ինչպես հաղորդվում է, հունվարի 8-ին դարձել է 32 տարեկան: Այս մասին հայտնում է Reuters-ը: Հյուսիսային Կորեայի առաջնորդի ծննդյան ստույգ օրը պետական գաղտնիք է:

Այդ օրը երկրում ծրագրված չէ որևէ հանդիսություն:

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը բասկետբոլիստ Դենիս Ռոդմանը Հյուսիսային Կորեայում բասկետբոլի մարզադաշտում Կիմ Չեն Ինի համար որպես նվեր երգել է «Ծնունդդ շնորհավոր» երգը: Դա առաջին անգամն էր, երբ տեղեկություն հայտնվեց Հյուսիսային Կորեայի առաջնորդի ծննդյան օրվա հնարավոր ամսաթվի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել