Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները կսթափեցնեն Եվրամության արևմտյան երկրների տեղական էլիտաներին` ստիպելով վերանայել վերաբերմունքը ոչ միայն «Իսլամական պետության», այլ նաև Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադի և նույնիսկ` Ռուսաստանի, Իրանի նկատմամբ... Գործող ղեկավարներն այսօր ստիպված կլինեն կամ ճնշել դեպքի կապակցությամբ ոտքի ելած հասարակությանը, կամ գնալ խորագույն զիջումների` նաև արտաքին քաղաքականության մեջ, հակառակ դեպքում կտապալվեն։ Արդեն այն, որ Օլանդը սատարեց հակառուսական սանկցիաների, իսկ այժմ իր պրոամերիկյան քաղաքականությամբ վտանգեց Ֆրանսիայի անվտանգությունը, կարող է հանգեցնել իշխող կուսակցության խայտառակ պարտությանը թե ՏԻՄ, թե խորհրդարական ընտրություններին, էլ չեմ ասում, որ վերընտրվելու շանսերը կրկնակի նվազել են: Դրան զուգահեռ մեծանում է Ֆրանսիայի` հայր և դուստր Լուպենների գխավորությամբ աջ ծայրահեղական- ազգայնականների վարկանիշը, և սա կլինի այն դեպքը, երբ ազգայնականությունը կարող է փրկել երկիրը... Նույն իրավիճակը սպառնում է նաև Գերմանիային։ Այսպիսիով, շուտով Եվրոպան վերադառնալու է ազգայնականությանը, շովինիզմի և նույնիսկ` ֆաշիզմի սատարմանը, սակայն ոչ այն հակառուսական քողի տակ, որն արվում է Ուկրաինայում և Մերձբալթիկայում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել