Չկա ավելի հաճելի բան, քան կենդանիների մասին հին ու բարի պատմությունները: Սակայն մենք պատրաստվում ենք պատմել ոչ թե ընտանի կենդանիների մասին, այլ այն կենդանիների, որոնք ապրում են արևադարձային անտառներում: Արևադարձային անտառների էկոհամակարգում ապրում են անհամեմատ ավելի մեծաթիվ բազմաբնույթ կենդանիներ, քան որևիցե այլ էկոհամակարգում: Նման մեծ բազմազանության պատճառներից մեկը մշտական տաք կլիման է:

Արևադարձային անտառները նաև ապահովում են ջրի և կենդանիների սննդի մեծ բազմազանության գրեթե մշտական առկայությունը: Ներկայացնում ենք այդ անտառների 10 զարմանահրաշ կենդանի  և նրանց կյանքից որոշ փաստեր: 

Տուկան

10 удивительных животных тропических лесов

Տուկանների կարելի է հանդիպել Հարավային և Կենտրոնական Ամերիկայում արևադարձային անտառների հովանոցի ներքո: Քնի ժամանակ տուկանը շրջում է իր գլուխը և կտուցը դնում թևերի ու պոչի տակ: Տուկանները շատ կարևոր են արևադարձային անտառների համար, քանի որ օգնում են տարածել այն մրգերի և հատապտուղների սերմերը, որոնցով սնվում են: Գոյություն ունի տուկանների մոտ 40 տեսակ, սակայն, ցավոք, որոշ տեսակներ գտնվում են վտանգի տակ: Տուկանների գոյության երկու հիմնական սպառնալիք են հանդիսանում բնակության ծանոթ միջավայրի անհետացումը և տնային կենդանիների առևտրի շուկայում տուկանների աճող պահանջարկը:

Նրանց չափերը տատանվում են 15 սմ-ից մինչև 2 մ և ավելի: Խոշոր, գունեղ, թեթև կտուցով` ահա տուկանների  առանձնահատուկ գծերը: Սրանք աղմկոտ թռչուններ են` բարձր և ճռռացող ձայնով:

Թռչող վիշապ

10 удивительных животных тропических лесов

Ծառաբնակ այս մողեսը, այսպես կոչված թռչող վիշապը փաստացի սահում է մի ծառից մյուսը` շնորհիվ իր մաշկային «թաղանթի», որոնք թևերի են նմանվում: Մարմնի յուրաքանչյուր կողմում, առջևի և հետևի վերջույթների միջև գտնվում է մաշկի մեծ թաղանթ, որը պահվում են ընդլայնված շարժական կողոսկրերի կողմից: Սովորաբար, այդ «թևերը» գտնվում են ծալված վիճակում մարմնի երկայնքով, սակայն դրանք կարող են բացվել, որպեսզի մողեսը կարողանա գրեթե հորիզոնական վիճակում սահել մի քանի մետր: Թռչող վիշապը սնվում է միջատներով, մասնավորապես` մրջյուններով: Բազմանալու համար նա իջնում է գետնի վրա և հողի մեջ դնում 1-4 ձու:

Բենգալյան վագր

10 удивительных животных тропических лесов

Բենգալյան վագրն ապրում է Հնդկաստանի Սունդարբանի տարածաշրջանում, Բանգլադեշում, Չինաստանում, Սիբիրում, Ինզոնեդիայում և գտնվում է անհետացման լուրջ վտանգի տակ: Ներկայումս վայրի բնության մեջ մնացել է մոտ 4000 բենգալյան վագր, այն դեպքում, երբ 1900թ.-ի դարասկզբին հաշվվում էր մոտ 50 հազար: Որսագողությունը և բնակության միջավայրի կորուստը հանդիսանում են բենգալյան վագրերի քանակի կրճատման երկու հիմնական պատճառը: Նրանք այդպես էլ չկարողացան ադապտացվել դժվարին պայմաններին` չնայած իրենց գերիշխող տեսակ լինելուն: Այս վագրերին, որոնք հայտնի են նաև Արքայական բենգալյան վագր անվամբ և հանդիսանում են վագրի ենթատեսակ, կարելի է հանդիպել Հնդկական տարածաշրջանում: Բենգալյան վագրը հանդիսանում է Բանգլադեշի ազգային կենդանի և համարվում մեծությամբ աշխարհի երկրորդ վագրը:

Հարավամերիկյան արծիվ

10 удивительных животных тропических лесов

Աշխարհում հանդիպող 50 տեսակ արծիվներից խոշորագույնը և առավել հզորներից մեկը` հարավամերիկյան արծիվը, ապրում է Կենտրոնական և Հարավային Ամերիկայի արևադարձային հարթավայրային անտառներում` հարավային Մեքսիկայից հարավ` մինչև արևելյան Բոլիվիա, և հարավային Բրազիլիայից մինչև Արգենտինայի հյուսիսային շրջաններ: Այս տեսակը գտնվում է անհետացման վտանգի տակ: Նրա գոյության գլխավոր սպառնալիքը անտառի մշտական հատման պատճառով բնական միջավայրի կորուստն է, բնադրման տարածքների ոչնչացումն ու որսը:

Ծառագորտ

10 удивительных животных тропических лесов

Սա Կենտրոնական և Հարավային Ամերկայում հայտնաբերված գորտ է: Այն հայտնի է իր վառ գունավորմամբ, ինչը զգուշացում է այլ կենդանիների համար այն մասին, որ այս գորտերը թունավոր են: Գորտերի թույնը հանդիսանում է հայտնի թույներ մեջ ամենաուժեղներից մեկը և կարող է հանգեցնել  կաթվածի կամ մահվան: Այն այնքան հզոր է, որ 30 գրամ թույնի մեկ միլիոներորդ մասը կարող է սպանել շանը, իսկ  աղի բյուրեղից էլ փոքր քանակությունը կարող է սպանել մարդուն: Մեկ գորտն ունի թույնի բավականաչափ պաշար, որպեսզի այն աշխարհ ուղարկի մինչև 100 մարդու: Տեղի որսորդները օգտագործում էին թույնն իրենց նետերի համար, որտեղից էլ գորտը ստացել է իր անվանումը` Poison-Arrow Frog (գորտ-թունավոր նետ):

Ալարկոտ

10 удивительных животных тропических лесов

Ալարկոտները ծայրահեղ դանդաղաշարժ կաթնասուններ են, որոնց կարելի է հանդիպել Կենտրոնական և Հարավային Ամերիկայի արևադարձային անտառներում: Գոյություն ունի ալարկոտների երկու տեսակ՝ երկումատնյա և երեքմատնյա: Ալարկոտների մեծ մասը լինում են շան չափերի: Նրանք ունեն կարճ և հարթ գլուխ: Մորթին մոխրաշագանակագույն է, սակայն երբեմն այն մոխրականաչավուն երանգ է ձեռք բերում, քանի որ այս կենդանիներն այնքան դանդաղ են տեղաշարժվում, որ փոքրիկ դիմակավորված բույսերը հասցնում են աճել նրանց մորթու վրա: Ալարկոտները գիշերային կյանք են վարում և քնում են՝ շրջվելով և ստանալով գլանաձև տեսք, ինչպես նաև գլուխը դնելով իրար մոտ փաթաթված ձեռքերի և ոտքերի արանքում:

Սարդակերպ կապիկներ

10 удивительных животных тропических лесов

Սարդակերպ կապիկներն ունեն մեծ չափեր: Հասուն կապիկը կարող է ունենալ մինչև 60 սմ հասակ՝ չհաշված պոչը: Պոչը շատ հզոր է: Կապիկներն օգտագործում են այն որպես հավելյալ վերջույթ: Այս կենդանիները սիրում են կախվել գլխիվայր՝ պոչով և թաթերով բռնվելով ճյուղերից, ինչը նրանց նմանեցնում է սարդի: Արտեղից էլ նրանք ստացել են իրենց անվանումը: Այս կապիկները նաև կարողանում են մեծ արագությամբ ցատկել մի ճյուղից մյուսը: Նրանց մորթու գույնը կարող է լինել սև, շագանակագույն, ոսկեգույն, կարմիր կամ բրոնզագույն: Սարդակերպ կապիկները գտնվում են որսորդների  սևեռուն ուշադրության կենտրոնում, ինչի պատճառով էլ հայտնվել են ոչնչացման եզրին: Այս լուսանկարը, հավանաբար, մեր միակ հնարավորությունն է երբևէ տեսնելու այս կապիկին: Էլ չենք ասում մեր տեսակի մասին…

Գինու օձ

10 удивительных животных тропических лесов

Ընդամենը 1 սմ տրամագիծ ունեցող գինու օձն իրենից ներկայացնում է զարմանալիորեն «բարեկազմ», ձիգ տեսակ: Եթե օձը ձգվել է անտառային ծառերի ճյուղերի մեջ, նրա համամասնությունները և կանաչաշագանակագույն գունավորումը նրան դարձնում են խիտ լիաններից և խաղողի ողկույզներից գրեթե չտարբերվող: Օձի գլուխը ևս բարակ ու երկարավուն է: Լինելով ակտիվ թե´ ցերեկը և թե´ գիշերը՝ դանդաղաշարժ գիշատիչ այս սողունը սնվում է հիմնականում երիտասարդ թռչուններով, որոնց նա գողանում է իրենց բներից և մողեսներից: Եթե օձին վտանգ է սպառնում, նա ուռեցնում է մարմնի առջևի հատվածը՝ բացելով վառ գունավորումը, որը, որպես կանոն, սովորաբար թաքցրած է, և լայն բացում է բերանը:

Ջրախոզուկ

10 удивительных животных тропических лесов

Ջրախոզուկը շատ ժամանակ է անցկացնում ջրում և հանդիսանում է գերազանց լողորդ և ջրասուզակ: Նա առջևի և հետևի թաթերի վրա մատների արանքում ունի թաղանթներ: Երբ նա լողում է, ջրի տակ երևում են միայն աչքերը, ականջներն ու քթանցքերը: Ջրախոզուկները սնվում են բուսական կերով, ընդ որում, ջրային բուսականությամբ, իսկ նրանց հիմնական ատամներն աճում են ողջ կյանքի ընթացքում, որպեսզի հակազդեն ծամելու հետևանքով առաջ եկած ատամների մաշվածությանը: Ջրախոզուկներն ապրում են ընտանիքներով: Նրանք ակտիվ են լուսաբացին և մթնշաղին: Այն վայրերում, որտեղ իրենց հաճախ են անհանգստացնում, նրանք կարող են գիշերային կյանք վարել: Արուները և էգերը միևնույն տեսքն ունեն, սակայն արուների մոտ քթի վրա  կա խցուկ, որն ավելի մեծ է, քան էգերի մոտ: Նրանք զուգավորվում են գարնանը, և 15-18 շաբաթ տևող հղիությունից հետո կարող է ծնվել 2 ձագ: Ձագերը ծնվելու պահին լավ զարգացած են:

Բրազիլական գետակինճ

10 удивительных животных тропических лесов

Բրազիլական գետակինճին գրեթե միշտ կարելի է հանդիպել ջրափոսերի մոտ: Այս կենդանիները լավ լողորդներ և ջրասուզակներ են: Նրանք արագ են տեղաշարժվում նաև ցամաքում՝ նույնիսկ լեռնային և խաչվող տարածքներում: Գետակինճերն ունեն մուգ շագանակագույն երանգավորում: Նրանց մորթին կարճ է, իսկ պարանոցի հետևի մասով դեպի ներքև աճում է բաշի տեսքով: Շնորհիվ շարժուն դեմքի գետակինճը սնվում է տերևներով, կոկոններով, ընձյուղներով և ոչ մեծ ճյուղերով, որոնց նա պոկում է ծառերից, ինչպես նաև մրգերով, խոտով և ջրային բույսերով:  390-400 օր տևող հղիությունից հետո էգն ունենում է պտավոր-գծավոր ձագ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել