Մի տեսակ հպարտություն ես զգում...

Ռուսաստանի տնտեսությունն աննախադեպ անկում է ապրում, գներն աճում են, մարդիկ աղքատանում, ռուբլին աննախադեպ արժեզրկվել է՝ նախագահի վարկանիշն աննախադեպ բարձր է: Ամերիկայի տնտեսությունն աննախադեպ աճ է գրանցել, գործազրկությունը կրճատվել է, դոլարն աննախադեպ պինդ է՝ նախագահի վարկանիշն աննախադեպ ցածր է, նոյեմբերին էլ ժողովուրդը ձայնը տվել է ընդդիմադիր հանրապետականներին, որոնք իշխող են դարձել Կոնգրեսի զույգ պալատներում... Աբսուրդ, անհեթեթություն, տրամաբանության իսպառ բացակայություն... Բայց հետո նայում ես Հայաստանին: Տնտեսական աճն էականորեն դանդաղել է, ներդրումները՝ կտրուկ կրճատվել, բնակչության մեկ երրորդը աղքատ է, վերջերս էլ ազգային տարադրամն արժեզրկվեց: Իսկ մի քանի շաբաթ առաջ կայացած տեղական ընտրություններում կրկին փայլուն հաղթանակ տարան իշխող հանրապետականները... Ու մի տեսակ հպարտության զգացումով ես համակվում՝ չէ, իմ փոքրիկ երկիրն, այնուամենայնիվ, ընթանում է համաշխարհային միտումներին համընթաց...


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել