Ուժգին քամին շրջել է գյումրեցիների գլխավոր տոնածառը, գորիսցիներն երկրաշարժ են զգացել, ձյունը հունվարի կեսին «անսպասելի» էր։
Այս ամենի մեջ եկեք փնտրենք լավը։
Ամսի 13-ին Գյումրում մեկ ա պետք ա տոնածառը հանեին, սուրբ ծնունդն էլ անցել է, կարա մի երկու օր շուտ տոնածառը հանվի, ու ավելի հեշտ կլինի ապամոնտաժելը՝ քամին կես գործն արել ա։
Գորիսում տեղի ունեցած երկրաշարժը կարելի է դրական համարել, թեթև երկրաշարժ է տեղի ունեցել, զոհեր չկան, ընդերքի լարվածությունը թուլացել է, և մեծ երկրաշարժի վտանգն անցել է։
Ձյունը սպիտակ է, իսկ սպիտակությունը մաքրություն է, մաքրությունը գեղեցկություն է, սիրենք գեղեցիկը: Մնում է՝ վարորդները քիչ զգույշ լինեն։ Բարի լույս։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



