Panorama.am-ը գրում է․
«Իսլամական պետություն» արմատական խմբավորումը հավանության է արժանացրել ֆրանսիական Charlie Hebdo ամսագրի խմբագրության նկատմամբ իրականացված ահաբեկչությունը: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Reuters-ին:
ԻՊ-ի կողմնակիցներից մեկը հայտարարել է, որ ահաբեկչությունն իրականացնողերը վրեժ են լուծել իրենց մարգարեի համար:
Նա նշել է, որ այս ահաբեկչությունն իսլամիստների պայքարի առաջի քայլն է արևմտաեվրոպական «խաչակիրների» դեմ:
Բայց և այնպես, «Իսլամական պետություն» խմբավորումը պատասխանատվություն չի ստանձնում իրականացված ահաբեկչության համար: Որոշ տեղեկությունների համաձայն, հարձակվողները կապ ունեն «Ալ-Կաիդայի» հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/society/2015/01/08/is-charlie-hebdo/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել