Ահա այն նկարը, որի պատճառով Փարիզում սպանվեց 12 և վիրավորվեց 10 մարդ։ Նկարի վերին հատվածում գրված է «Մինչ այժմ ոչ մի հարձակում Ֆրանսիայի վրա», իսկ ծաղրանկարը, որը նմանեցումն է ԻՊ առաջնորդին, պատասխանում է՝ «Ոչինչ, մենք դեռ մինչև հունվարի վերջ ժամանակ ունենք»։ 
Սա ավելի շուտ կարելի է դիտարկել ոչ թե ծաղրանկար, այլ կոնկրետ հրահանգ, որն էլ իրականացրեցին ԻՊ-ի զինյալները, նույնիսկ զենքերն են եղել այն նույն զենքից, որը պատկերված է նրանց առաջնորդի ծաղրանկարում։
Կարելի է գտնել այս նկարի իրական պատվիրատուին կամ գաղափարն առաջարկողին, և նա ասելու բաներ հաստատ կունենա, եթե իհարկե հենց գտնողները չեն իրական պատվիրատուները, եթե հիմնվենք սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչության այլ տարբերակների վրա։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել