Ես կասկած չունեմ Ժիրայր Սեֆիլյանի հայրենասիրության ազգասիրության, և ըդհանրապես նրա բոլոր ցանկությունների և զգացմունքների վրա, բայց ասեմ հետևյալը, հարգելի Ժիրայր, ինչպես դուք այնպես էլ բոլորս լավ գիտենք, որ ընդիմություն գոյություն չունի: Ինչ վերաբերում է ձեր կոչերին թե եկեք ձևավորենք քաղաքացիական անհնազանդության խմբեր, և պայքարի դուրս գանք, միանգամից ասեմ հետևյալը, դա ստրատեգիա չէ, որ դուք առաջարկում եք, և այն իշխանությունների կողմից շատ արագ կհայտնվի ծուղակի մեջ: Ես միշտ հետևում եմ ձեր ելույթներին, և խորհուրդ կտամ ինքներդ նույն պես ձեր ելույթի երկրորդ օրը լսեք ձեր իսկ ելույթը, և կհասկանաք, որ ձեր կոչերի մեջ ոչ ստրատեգիա կա, ոչ էլ լուրջ քայլեր: Ինձ համար որպես հայ մարդ դուք էլ եք թանկ, և այն բոլորը ովքեր առանց շատ լուրջ մշակված հիմքերի կարող են հայտնվել մի ծուղակում, որը իսկական պայքարից հետ կգցի ձեզ պես մարդկանց, և դա կլինի ցավալի: Ի սեր Աստծո լավ մտածեք և տուրք մի տվեք ոչ հավասարակշռված կոչերին ու առաջարկներին, որը որ կարող է ունենալ շատ տխուր հետևանք: Եվ ասեմ որ իշխանությունները հենց դրան էլ սպասում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել