Nyut.am-ը գրում է․
Ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն, Բելառուսի իշխանություններն առաջին անգամ որոշել են 2 պատվավոր հյուպատոսություն բացել ԱՄՆ-ի տարածքում: Նրանցից մեկը կգործի Ֆլորիդա նահանգում, մյուսը` Տեխասում: Այս մասին հայտնել է Ֆլորիդայում Բելառուսի պատվո հյուպատոս Միխայիլ Մորգուլիսը:
Նրա խոսքով`Բելառուսի ԱԳՆ-ի ղեկավարի հրամանը ստորագրվել է մի քանի շաբաթ առաջ: Այժմ տվյալ որոշումը պետք է հաստատվի ԱՄՆ Պետդեպի կողմից: Սպասվում է, որ դա տեղի կունենա Ամանորից հետո:
«Մենք պետք է փորձենք բացահայտել Բելառուսն ԱՄՆ-ում, որի մասին այստեղ քչերը գիտեն»,- բացատրել է Մորգուլիսը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://nyut.am/archives/307741
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել