Առաջիկա ընտրությունների նկատմամբ Օրինաց երկիրը հատկապես լուրջ է տրամադրված: Մեկը մյուսին հաջորդող հարցազրույցներ, Արթուր Բաղդասարյանի մեծարման երեկոներ ու հանդիպումներ ընտրողների հետ: Ընտրվելու նպատակը ցանկացած միջող արդարացնում է: Իսկ Օրինացի միջոցները հին ու բարի դժգոհություններն ու իշխանություններին ուղղված կեղծ մաղձն են:
Օրերս ներկա էի Հայաստանի պետական ագրարային համալսարանում Օրինաց Երկիրի հանդիպումը ընտրողների հետ: Լրագրողներ գրեթե չկային: Համենայն դեպս ձայնագրիչով ոչ ոքի չֆիքսեցի, իսկ հեռուստաընկերություններից առհասարակ ոչ մեկը չէր եկել լուսաբանելու: Չե՞ք կարծում չէ, որ Բաղդասարյանի պաշտոնի տեր մարդու համար մեծ խնդիր է լրագրողներ հավաքելն ու հեռուստաընկերություններին պարտադրելը որ գան լուսաբանելու: Իսկ գուցե այն ինչ ասելու էր Բաղդասարյանը պե՞տք չէր լուսաբանել:
Մեկնարկեց Բաղդասարյանի ելույթն ու պարզ դարձավ, որ նրա հոգին նորից ըմբոստացել է: Ու ըմբոստացել է այն իշխանությունների դեմ ումից Բաղդասրյանը սնվում է: Ելույթի ընթացքում պարզ դարձավ, որ նա առհասարակ համամիտ չէ այն ամենի հետ ինչ կատարվում է երկրում. դժգոհեց իշխող օլիգարխիայից, բարքերից: Նույնիսկ հռետորական մի քանի հարց բարձրացրեց, թե ինչու՞ պետք է շաքարավազը բերի միայն Լֆիկ Սամոն, իսկ բենզինը միայն Ֆլեշի Բարսեղը: Իսկ ի՞նչն է խանգարում դրանց մասին մինչև նախընտրական փուլը հիծելը: Թեչե մեկը կմտածի Լֆիկն ու Բարսեղը նոր են սկսել ներկրմամբ զբաղվել:
Մի խոսքով Բաղդասարյանը փորձում է իշխանություններին չնեղացնելով ընտրազանգված հավաքել՝ մտնելով կեղծ ընդդիմադիր հագուստի մեջ: Թքած թե այդ հագուստը շատ նեղ է Բաղդասարյանի համար, լպրծուն է կհարմարվի: