Այս տարին նույնպես ավարտվելու վրա է ու բոլորը արդեն իրենց կատարած աշխատանքն են ամփոփում, ես էլ իմ համացանցային աշխատանքը փորձեմ մի երկու բառով ներկայացնել: Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց և լրատվականներին, որոնք մի ամբողջ տարի եղել են կողքիս և լուսաբանել են իմ շատ ու շատ գրվածքներ այդ թվում նրանք ուշադիր են եղել «Ֆեյսբուքը երեկ» շարքի նկատմամբ: Շնորհակալ եմ նաև իմ գրածները քննադատողներին և գրվածքների մասին լավը խոսողներին, եթե ինչ-որ բան ես անում պետք է պատրաստ լինես երկուսին էլ, բայց ուրախությամբ պետք է փաստեմ, որ դրականն ավելի գերակշռող էր, իսկ քննադատությունները էլ ավելի պարտավորեցնող են:

Տարվա ընթացքում մի քանի նախաձեռնությունների մասինակցեցի մի քանիսը ինքս կազմակերպեցի: Սկսեմ ‪#‎lavash‬ ֆլեշմոբից: Ֆլեշմոբի գաղափարը առաջացել էր Անի Մարգարանի մոտ, որի համակազմակերպիչներից ակամայից դարձա նաև ես:Նախաձեռնության շրջանակներում տարբեր մարդիկ լավշներով նկարվեցին ու տեղադրեցին համացանցում: Դրանով մենք աշխարհին ցույց տվեցինք, որ Լավաշը ՀԱՅԿԱԿԱՆ է ոչ թե տարածաշրջանային հույս ունենանք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այս ամենը հաշվի կառնի:

Երկրորդ նախաձեռնությունը անվանվեց «Ամանորը մեկ գավաթ թեյի կամ սուրճի շուրջ»: Այս նախաձեռնությունը նույնպես շատ քննարկվեց, որի ընթացքում նույնպես եղան և դրական և բացասական կարծիքներ: Բացասական կարծիքների մասով չեմ խոսի քանի-որ շատերը ուղղակի չկարողացան հասկանալ իմաստը կամ էլ հասկացան , բայց փորձեցին վատ լույսով ներկայացնել, ինչևէ դա նրանց խնդիրն է: Դրականի մասով էլ ուղղակի կասմեմ՝ Շնորհակալություն: Այս նախաձեռնության ընթացքում ակցիա կազմակերպվեց «1000 դրամ 300.000 անոց սեղանի փոխարեն»: Տարբեր մասնագիտությունների ու խառնվածքի տեր մարդիկ գումարներ հավաքեցին ու այդ հավաքված գումարներով օգնեցինք ծերանոցում գտնվող տատիկ պապիկներին:

«Ֆեյսբուքը երեկ» շարքը կսկսի իր գործունեությունը 2015 թվականի առաջին աշխատանքային օրը:

Թերևս հաշվետվության տեսքով այսքանը: Դեռ շնորհավորանք կգրեմ:Ճ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել