Տիկնայք և պարոնայք դավաճաններ, չե՞ք տեսնում, որ ոչ մեկի աչքի լույսը չեք: Որ պատմությունը լավ իմանայիք, ապա կիմանայիք, որ բոլոր ժամանակներում, բոլորը չեն հարգել դավաճաններին, ովքեր իրենց թշնամու շարքերից անցել են իրենց կողմը: Դավաճաններին միշտ էլ օգտագործել են և դեն նետել. յուրայինին դավաճանածը իրենց էլ կդավաճանի:Եթե քեզ հայրենիքում քրեական հետապնդում է սպասվում ու քեզ թվում է, որ վազես թշնամու մոտ փրկվելու ես, ապա չարաչար սխալվում ես: Գևորգյան ընտանիքի հայրն էլ էր կարծում, որ կփրկվի, եթե ընտանյոք հանդերձ շտապի հեյդարի վաստակի գիրկը, բայց ցուցադրական նկարահանումներից հետո, նրանց անմարդկային պայմաններում էին պահում: Արսեն Բաղդասարյանի դեպքում էլ ՊԲ պայմանագրային զինծառայողը պարբերաբար ինքնակամ լքում էր ծառայության վայրը և դատավարությունից օրեր առաջ անցավ սահմանը` հեյդարի վաստակի գիրկը, բայց նրան ներկայացրեցին, որպես բռնված դիվերսանտի, եթե իհարկե նրան չեն առևանգել: Ինչևէ նրան վերաբերվելու են որպես դիվերսանտի` իր բոլոր հետևանքներով: Փառք ու պատիվ հազարավոր այն ազատազրկվածներին, որ նախընտրել են ազատազրկվել, բայց չդավաճանել: Մի անգամ դավաճանողը, կդավաճանի կրկին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել