Ի սրտե շնորհակալ եմ Ֆրանսիայից, մասնավորապես իրանց սահմանադրական դատարանից, որ հերթական անգամ ապացուցեց, որ չի կարելի ազգովի սենց միամիտ լինել, որ հայերին ոչ ոք չի աստվածացնում զուտ հայ լինելու համար, որ բոլորն էլ թքած ունեն ճշմարտության ու արդարության վրա, քանի որ միակ ճշմարտությունը՝ փողն է, իսկ արդարությունը՝ բավարարված շահը։ Հիշում ե՞ք, ես դեռ էդ օրինագծի ընդունաման օրերին էի ասում, որ այ բալամ, սպասեք վավերականացնեն ու կյանքի կոչեն, նոր սկսեք հավերժ սիրո խոստովանություններ անել կամ քաղաքական հետևանքների մասին լայնածավալ դատողություններ։ Կերա՞ք։
Ու գիտեմ, հեսա էլի կգտնվեն մարդիկ, իհարկե, ոչ այնքան շատ, ինչքան օրինագծի ընդունման օրերին, որ կսկսեն իրար հետ կատաղի բանավեճեր անել, քլնգել կամ արդարացնել
ֆրանսիային։ Սաղ հեչ, ասա էդ դեսպանատան դեմը մերսի գոռացողները էս անգամ չհելնեն գնան սկսեն քֆուրներ գոռալ։ Իրականում ոչ մի նոր բան չի եղել, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել ու ընդհանուր առմամբ ոչ մի վատ բան չի եղել։ Միակ վատ բանը ըստ իս, կայանում է նրանում, որ մենք թողեցինք, որ ևս մեկ անգամ մեր ցավի վրա թքեն, խաղալիք ու շահարկման առաարկա սարգեն մեր նահատակների հիշատակը, այնպես որ, ամենամեղավորն ինքներս ենք։
Առհասրակ, գնալով ավելի եմ հաստատվում էն համոզմանս մեջ, որ պետքա մենք մեր արտաքին քաղաքականության օրակարգում վերանայենք Ցեղասպանության ճանաչման հարցի կարևորությունը։ Ես իրոք արդեն խիստ հոգնել եմ ամեն տարի, ընդ որում՝ տարին մի քանի անգամ, ստորացված զգամ ինձ ինչ որ ամերիկոսների կամ ֆրանսիացիքի քաղաքական ֆինտերի պատճառով։ Թող ինձ ներեն բոլոր նրանք, ում համար սա վիրավորաական է հնչում, բայց կարծում եմ, որ ժամանակն է հասկանալ, որ Ցեղասպանության ճանաչումը կորցրել է իր արդիականությունը ու այժմ դարձել է ինքնանպատակ ինչ որ բան, որը հատկպես մեծ արձագանք է գտնում սփյուռքում նստաց մեր հեռակա հայրենասեր հայրենակիցների մոտ։
Միշտ ասել եմ ու շարունակելու եմ ասել, անիմաստա էդ ճանաչումը, եթե դրան չեն հետևելու գործնական հետևանքներ՝ տարածքային կորուստների վերականգնում, ֆինանսական բնույթի փոխհատուցումներ և այլն։ Իսկ եթե մենք շարունակենք ավելի կենտրոնանալ էս հարցի շուրջ, վաղ թե ուշ կգա մի պահ, երբ թուրքերը ուղղակի կասեն «հա դե սպանիք թողիք ձեր նվնվոցով, ներող ԱՐԱ» ու վերջ… էդ ժամանակ ի՞նչ ենք անելու, երբևէ մտածել ե՞ք էդ ուղղությամբ։ Նույն Ֆրանսիաներն էլ ասելու են «հա դե հայեր ջան, հենա ճանաչեցին ձեր ցաղասպանությունը, էլ ինչ եք թթվել ականջներիս» ու տենց մենք մնալու ենք էլի մեր կոտրած տաշտակի առջև։
Այդ իսկ պատճառով, եկեք գլխներիցս հանենք էս ստրկամիտ մոտեցումն, ըստ որի բարի աշխարհի մեծ ձյաձյաները նենց կանեն, որ քխ Թուրքիան ամեն-ամեն ինչի համար հատուցի մեզ, իսկ մենք ուղղակի պետքա խելոք նստենք ու սպասենք։ Փոխարենը, եկեք կենտրոնանանք մեր ներքին խնդիրների լուծման վրա, որ վաղը մյուս օրը 3 միլլիոնից դառած լինենք 33 միլլիոն ու արդեն հույս չդնենք ուրիշների պադաչկեքի վրա։