Կաշառք վերցնելու պահին ձերբակալված Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը կարծես թե ուզում է սատանի մայլում քյանդրբազություն անել։ Ուստան մոռացել է, որ իրեն ոչ թե թաղայինն է բռնացրել ու ինչ-որ 5000 դրամի վրա, այլ ԿԳԲ-ն՝ 20000 դոլարի վերցնելիս։ Հիմա դատավորն իրա մոմենտով շուստրիություն ա անում՝ ցուցմունք չի տալիս, իսկ նրա պաշտպանն էլ հայտարարել ա, որ իրան հենց կաշառք վերցնելու պահին չեն բռնել, ու ինքը փողին չի էլ կպել... Ամենածիծաղալու մասը նրանում է, որ ըստ պաշտպանի՝ փող եղել է, ու ըստ էության, նա փողի քանակն էլ չի հերքում, չի հերքում, որ փողը դրված է եղել դատավորի աշխատասեղանին՝ ձերբակալման պահին... Միակ բանը, որ նա հերքում է, որ դատավորը կպել է այդ փողերին։
Ասա, այ խելոքներ, եթե բանը հասել է նրան, որ ԿԳԲ-ն ա գործող զբաղվել, նշանակում ա ոչ թե փողոցում անցնելիս են որոշել մտնեն դատավորին ստուգել, այլ նրան հետևել են, գաղտնալսել են, իմացել են մանրամասները ու հաստատ էդ կաշառակեր դատավորի ձայնն էլ են ձայնագրել, երբ հենց նա է թիվ ասել ու հենց նա է փող պահանջել, այնպես որ, զավեշտալի է նման դիլետանտիզմը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovsepyan11/posts/591692597631175?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել