Աստված պահապան:
Վահան Հովհաննիսյանն այլևս մեզ հետ չէ: Գերմանիայում վերջերս էր նշանակվել դեսպան ու դեռ շատ գործ ուներ անելու, ափսոս չհասցրեց: Վահան Հովհաննիսյանը երևի թե այն քաղաքական գործիչներից էր, ով լավ հարաբերությունների մեջ էր բոլոր կողմերի հետ ու կարողանում էր իր դիրքով շատ կրքեր հանդարտեցնել: Շատ պատմություններ կարդացինք նրա մասին երեկ, որոնք տխուր ժպիտ էին առաջացնում: Իհարկե, կլինեն մարդիկ, ովքեր վատը կխոսեն, բայց նրանք չեն պատկերացնում, որ մի օր էլ (վաղը, 2 տարուց թե 100) իրենց մահվան լուրն է հասնելու իրենց հարազատներին: Հանգչիր խաղաղությամբ, ընկեր Վահան:
Շաբաթ օրը մի տեսանյութ տեսա, որտեղ դիրքապահ մի շուն հայկական կողմին ազդանշան էր տվել, որ դիվերսիա է մոտենում: Այդ հերոս շան անունը Լեսի է: Պատմությունը շատ օրինակներ ունի, որտեղ շները փրկել են մարդկանց, և սա բացառություն չէ: Մեր դիրքապահ շունն ավելի հերոսական է, քան ազերաստը, սա արդեն կայացած փաստ է: Թափառող շներին եկեք չսատկացնենք, նրանց կարելի է որսալ ու ուղարկել դիրքեր, թող պաշտպանեն դիրքերն ու օգնեն մեր տղեքին:
Ադրբեջանական կողմը հիստերիայի հերթական նոպայի մեջ է, նրանք ասում են, թե մեր կողմից իրականացված դիվերսիա են կանխել: Այ ոչուփուչնե, եթե մենք ուզենանք մտնել ձեր դիրքեր, հաստատ կմտնենք, ու դուք չեք կարողանա կանխել այդ ամենը (ուղղաթիռի օրինակը ձեզ թող դաս լինի), այնպես որ հանգիստ մնացեք ու մի ստիպեք, որ մերոնք ապացուցեն ձեր դիրքեր մտնել-հելնելու դյուրինությունը: Հա, ինչ-որ գերի եք վերցրել, ոնց հասկացա՝ նա կամովին է հանձնվել, եթե այդպես է, ձեզ լինի:
Վրաստանի ԱԺ-ն մարտեր առանց կաննոների համար նախատեսված արենաներից ոչնչով չի տարբերվում, տո էլ բարձրախոս են նետում իրար վրա, տո էլ քֆուր են շպրտում աջ ու ձախ: Դե թռչող պատգամավորների մասին խոսելն արդեն ավելորդ է: Մի խոսքով, Վրաստանի ԱԺ-ն մերինից հետաքրքիր ա անցկացնում իրանց նիստերը: Սրանից հետո իրանց ԱԺ նիստերն եմ նայելու ու ստավկա անեմ խփոցիների վրա:



