Յուրաքաչյուր թանգարան իր կանոնադրության մեջ ունի կետ որով ասվում է, որ տվյալ թանգարանի ցուցանմուշները ներկայացնելը համարվում է իր մենաշնորհը:
Այսօր կայուն զարգացող տուրիստական գործունեության արդյունքում օպերատորների կողմից կազմակերպվող այցելություններում այս ամենը չի ֆիկսվում որևէ կերպ և փոխհարաբերությունները մեծիմասամբ կարգավորվում են միայն այցի համար կատարվող վճարի տեսքով:
Դժվար է ամեն կոնկրետ այցի դեպքում իմանալ, թե ինչ արժե այդ այցելությունը մեկ տուրիստի չափով և որքան է ծախսվում ընկերությունը տեղ հասնելու ու այլ պարտադիր պայմանները ապահովելու համար, սակայն հնարավոր է փոխհարաբերությունները նախապես կարգավորելով ունենալ էքսկուրսիաների մեջ թանգարանի մենաշնորհի ապահովվածությունը:
Կարելի է ուղղակի տուրիստական ընկերներությունների հետ մեկ տարվա չափով պայմանավորվել և խորհրդանշական գումարի դիմաց ապահովել տուրիստների այցը և թանգարանի ցուցանմուշների ներկայացումը այցելուներին:
Եվ որպեսզի մեր համար դերևս չձևավորված մշակույթը ունենա ակնկալվող երկկողմանի արդյունք` կարելի է առաջարկել (գումարի դիմաց տալ) թանգարանը ներկայացնող բացիկներ, փոքր գրքույկներ ու այլ նյութեր:
Հասկանալի է, որ այս հարաբերությունների զրոյական վիճակում այս կարգի առաջարկը դժվարընկալելի է, բայց այն որ օրենքի տարրով ամրագրված և թանգարաններին օժանդակող այս առաջարկը կօգնի թանգարանների գործունեության բարելավմանն ու օրինականության ապահովմանը` այդպես է:
Քանդակագործության Ազգային պարկ թանգարանը 2015թ իրականացնելու է տուրիստական ընկերությունների հետ փոխհարաբերությունների կարգավորման նախագծեր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել