Կարևորը ժամկետներն ա...
Հիշո՞ւմ եք, որ ասում էի՝ հունվարի 20-ի մասին դեռ շատ կլսենք, ու շատ կխոսեն: Հենա խոսքերս ապացուցվում են: Իրանք իրանց մասին խոսում են ու ասում են՝ տեսեք, թե ինչ լավ արձագանքներ կան հունվարի 20-ի մասին: Ոնց որ իմ ծնունդը լինի, հալալ ախբերս ու մոտիկ ընկերներս շնորհավորեն, դնեմ տարածեմ, որ դրական շնորհավորանքներ եմ ստացել և ժողովրդավարություն եմ վայելում:
Մի հարց տվեք «Գոյապայքար» հ/կ-ին: Քանի՞ անդամ ունեն, ու ո՞րն է իրենց առաքելությունը:
Հունվարի 2-ից գնում ենք ԵՏՄ: Հիպ Հիպ, ուռա տավարիշչի: Բայց ստեղ ուռայի բաներ էլ այդքան շատ չեմ տեսնում: ԵՏՄ-ին անդամագրվելու վատ կողմերից մեկը թանկացումներն են լինելու: Այո, թանկացումները, իսկ քանի որ մեր մոտ հենց թանկացման անուն են տալիս, մարդիկ ամեն ինչ թանկացնում են՝ առանց հաշվի առնելու՝ այդ ապրանքը պետք է թանկանար, թե չէ, դա փաստ է: Հույս ունեմ՝ գոնե այս անգամ վերահսկող գերատեսչությունը կաշխատի, ու անհիմն թանկացումներից կխուսափենք:
Ռուսները մեզ 270 միլիոն դոլար են տալու, որ ատոմակայանը վերականգնվի, այսինքն՝ մեզ չեն տալու, իրանք իրանց են տալու: Կվերականգնեն ու կասեն՝ 270 միլիոն դրամ ենք ծախսել, պետք ա լույսը թանկացնենք, որ այդ գումարը հանենք: Ախպեր, մեր ատոմակայանը մեզ հերիքում էր, ինչ մի դրեցինք, սկսանք վերանորոգում անել և այլն: Մենք մեր հին ատոմակայանով էժան լույսով յոլա էինք գնում էլի:
Յուրա Մովսիսյանի գոլը ճանաչվել է Սպարտակի տարվա գոլ: Հալալ ա մեր տղեքին, դուրսը լավ են խաղում, բայց պետք ա մի հատ ուշքի գան ու ներսն էլ լավ խաղան: Եվրո 2016-ի ուղեգիրը պետք ա, տղեք:



