Ճիշտ է, քաղաքական «թեժ» աշնան տակից մի կերպ դուրս եկաք, ձեր սարքած աջափսանդալի բաղադրությունից ինքներդ էլ գլուխ չհանեցիք, բայց նորմալ է, սա քաղաքականություն է, ու ձեր պես երիտասարդ ու օլիգարխական կառույցի համար (չեմ ասում կուսակցություն, որովհետև չեմ ուզում վիրավորեմ մյուսներին, խոսքը ԱՄՆ-ի դեմոկրատական և հանրապետականների մասին է) սա կարելի է համարել առաջընթաց:
Միայն խնդրում եմ, հերիք է ձեր փողերը բաժանեք աջ ու ձախ մամուլի ներկայացուցիչներին, միևնույն է, դրանից պուպուշ չեք երևալու, ոչ էլ կարողանալու եք հասնել Քոչարյանի մուրազին: Միայն մի քանի պրոֆեսիոնալ ռեկետչիկների նոր տարվա Iphone 6-ի գումար եք «վիզ դնելու», մենք էլ իրանց սելֆիների ձեռքը կեղտն ընկնենք:
Եթե իրոք գումար ունեք ու ուզում եք մամուլին բաժանած լինեք, այն տվեք ինչ-որ մանկապատանեկան ստեղծագործական նախաձեռնության, հաստատ ավելի շատ բան արած կլինեք, քան սովածների ախորժակը գրգռելն ու առանց հանդիսատեսի կապիկություններ անելը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovyesayan/posts/893052367406419?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել