Շաբաթվա իմ հարցն ու Եվրապաշտոնիայի պատասխանը` :ՃՃՃ
Հարց Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին
Պարոն Ֆյուլե, ինչպե՞ս Հայաստանը հավատա Եվրամիությանը, երբ Ադրբեջանը ոտնահարում է Եվրոպական դատարանի որոշումը (խոսքը Սաֆարովի մասին է): Եթե նրա փոխարեն լիներ Բրեյվիկը, և Ադրբեջանը Բրեյվիկին ազատ արձակեր, Եվրամիությունն ինչպե՞ս կարձագանքեր, էլի՞ հայտարարություններով:
Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլե.
«Այդ խնդրի հարցով, կարծում եմ, հստակ լսել եք ոչ միայն Եվրոպական միության, այլև այլ կազմակերպությունների ներկայացուցիչների արտահայտած դիրքորոշումները: Այս հարցում ամբողջությամբ հարգում եմ հայերի դիրքորոշումը, վերաբերմունքը և զարյույթն արտահայտելու իրավունքը: Թույլ տվեք առիթն օգտագործել և կրկին իմ խորը մտահոգությունն ու ափսոսանքն արտահայտել պատճառված վնասի կապակցությամբ, վնաս, որը պատճառվել է խաղաղության գործընթացին՝ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելով և ոմանց կողմից նրա կատարած հանցանքը փառաբանելով: Սա արժեքների վրա հիմնված գործընկերության շրջանակներում մեզ համար կարևոր խնդիր է և այդպես էլ մենք այս հարցին մոտեցել ենք: Միևնույն ժամանակ, ես շարունակում եմ կոչ անել դրսևորելու զսպվածություն և բառերի, և գործողությունների մեջ: Մենք պետք է շարունակենք աշխատել հանուն խաղաղության, որովհետև միայն խաղաղությամբ և կայունությամբ կարող ենք արժեք հաղորդել մյուս նպատակներին: Հայաստանի կողմից իր վիթխարի ներուժի իրացումը կախված է կայունությունից և կանխատեսելիությունից, որին կարելի է հասնել միայն հակամարտության վտանգը վերացնելու միջոցով:»
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/zohrab.haroyan/posts/531358943557615
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել