Տուն էի վերադառնում և, ինչպես ամեն տարի, փորձում էի գտնել այն բնակարանները, որոնց պատուհաները զարդարված են: Պետք է տխրությամբ նշեմ, որ քաղաքային լույսերի կողքին, որոնք տարեցտարի շատանում են, քչանում են պատուհանների լույսերը: Առաջ դրանք շատ էին, դրանք մի տեսակ հարազատ են, իհարկե դու չգիտես՝ ով է ապրում այդ բնակարանում, բայց նրա լույսը, որը մի պահ գեղեցկացնում է քո տեսադաշտը, քեզ ու այդ ընտանիքին հարազատ է դարձնում: Ի՞նչ է ստացվում, մարդիկ այլևս ուրախ չե՞ն, այլևս նրանք հարազատ չե՞ն ինձ ու քեզ: Իհարկե, աշխարհը փոփոխվում է, ու Մարդիկ հիմա ավելի պակաս ուրախ են, բայց պետք է ժպտալ, լույսերը միացել պատուհանին ու հարազատ լույսով ժպիտ պարգևել դիմացիններին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kh.edgar/posts/620751168030235?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



