

Քանի որ ավելի շատերին հետաքրքիր է, թե ինչպես եմ գնահատել տվյալ անձի պրոֆեսիոնալ կամ ոչ պրոֆեսիոնալ լինելը, խնդրեմ, կարող եմ ասել. 1. Հաղորդումը սկսվել է 1 ժամ 10 րոպե ուշացումով, որի համար ոչ մեկ օլիմպիական չեմպիոնին և 4 աշխարհի չեմպիոնի չի բարեհաճել գոնե դատարկ ներողություն խնդրել, ինչը, կարծում եմ, զուտ շնորհքի հարց է. միշտ չէ, որ էդքան տիտղոսակիր մարզիկ միասին համաձայնում են հաղորդման մասնակցել: Դեռ ավելին, նույնիսկ բավարար քանակությամբ աթոռ չի եղել նստելու համար (հիմա որոշները նորից կասեն, որ դա հաղորդավարի գործը չէ …))) 2. Տվյալ անձի վերաբերմունքը հյուրերի մեծ մասի նկատմամբ շատ անհարգալից է եղել…Չխորանամ, նրան դրանից ավելի վատ կլինի…Ավելի հետաքրքրասերները կարող են նրանից պարզել՝ ինչ ես նկատի ունեմ… Վստահ եմ, շատ լավ գիտակցում է: 3. Եթե դահլիճում կա Օլիմպիական չեմպիոն, մնացած բոլոր տիտղոսակիրները պետք է «սպասեն», ինչը պարզ երևում է, որ տվյալ հաղորդավարը չգիտի, չի տիրապետում. ուստի դժվար չէ նման մարդկանց հրավիրելուց առաջ մի քիչ պատրաստվել…Կարծում եմ՝ էլ պետք չի շարունակել, այսքանը հերիք է, հատկապես, որ տվյալ անձն արդեն խոստացել է կատարելագործվել. վերջապես դա բոլորիս ձգտումն է… Բացի դրանից, հարցը կարծում եմ վերաբերում է 2 տղամարդկանց, և պետք չի, որ կանայք մեզ պաշտպանեն. պետք է, որ մենք դրա կարիքը չունենանք: Վստահ եմ, եթե ինչ-որ հարց ունի լրագրողը գրառմանս հետ կապված, շատ հանգիստ կարող է ինձ հետ կապնվել, մեծ հաճույքով ավելի մանրամասն կբացատրեմ: Հուսով եմ՝ այսքանով այս թեման կփակվի»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsen.julfalakyan/posts/946678852018561
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել