Երեկ գյուղնախարարության ամփոփիչ ասուլիսն էր: Սերգո Կարապետյանը ներկայացրեց իրենց արածն ու չարածը: Հիմա փորձենք հասկանալ ասուլիսի լավ և վատ կողմերը:

Պետք է փաստեմ, որ դրական տեղաշարժ նկատեցի: Գյուղնախարարը ի վերջո խոստովանեց, որ ՍԱՊԾ-ն իրենց ենթակայության տակ է գտնվում, սա աննախադեպ է, քանզի մինչ այս նրանք այս հարցին հստակ չէին պատասխանում: Թերևս այսքանը լավի մասին:

Հիմա կարևորների մասին: Գյուղնախարարությունը իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ մոռացավ նշել Բռուցելոզի դեպքերի մասին, որը ամառը պատուհաս էր դարձել հայ գյուղացու գլխին: Պետք էր գոնե նշել, ինչ օգնություն ցուցաբերվեց, կամ ինչ օգնություն չցուցաբերվեց:

Գյուղնախարարությունը ամեն կերպ չի ուզում տեսնել իրականությունը: Նրանք նշում են, որ խոշոր եղջերավոր աննասունների քանակը մեծացել է, բայց գյուղերում , այլ պատկեր է մարդիկ մորթ են կազմակերպում,խոսքը չի գնում ցուլիկների մասին, մարդիկ մորթում են կաթնատու կովերին: Այս ամենը պետական աջակցություն չունենալու հետևանք է: Եթե կերը թանկանում է գյուղնախը գոնե պետք է փորձի ֆինանսավորել մարդկանց , կամ պետք է գոնե այնպես անի, որ կաթը ավելի թանկով մթերեն: Մարդիկ կաթը տալիս են ընկերություններին ու ամիսներով իրենց գումարները չեն ստանում: Գյուղնախը այնպես պետք է անի, որ գյուղացին գյուղատնտեսությունը, որպես բիզնես պրոյեկտ ընկալի ու փորձի զարգացնել իր բիզնեսը:

Հիմա գյուղմթերքի շուկայի մասին: Օրինակ՝ պոպոկի խնդիրների մասին, արտասահմանյան պոպոկը բերում ու վաճառվում է տեղականի անվան տակ, այսպիսով ես ու դու խաբված ենք իմ բարեկամ, մենք ուկրաինական պոպոկը առնում ենք տեղականի գնով ու ուտում ենք ուկրաինական համով:

Աստկած խոզերի մասին խոսեցին խոստացան պատժել, դե հույս ունենանք խոստումը կկատարեն ու հետագայում էլ այսպիսի դեպքերը կբացառեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել