Մի քիչ սերիալների մասին... Միթե չի կարելի սերալ նկարել առանց ողբի ? Չեմ հասկանում հայ ազգը էսքան լացկան , ողբի սիրահար ու ծվծվան ա ? Արմենիա հեռուստաընկերությունը արդեն 2 շաբաթա սղոցումա ուղեղներս իրանց անտաղանդ դերասանի, անտաղանդ ընտանիքի անդամի թաղումով, կոպիտ ասած մեր դարդը քիչ էր, մի կողմից էլ սրանք: Մյուս ալիքներով ինչ որ ցնդածի մոլորակն են ցույց տալիս, մեկ այլ ալիքով վենեսուելական հեքիաթին նմանվող բալ-մասկարադ հիշեցնող սերիալներ :
Հիմա ուզում եմ խոսել Շանթ հեռուստաընկերության <<ԱՆԾԱՆՈԹԸ >> սերիալի մասին: Նայեցի ֆիլմը, գրավեց հենց 1-ի սերիայից, հետո իմացա, որ թուրքական հեռուստաալիքներից մեկով նույնատիպ սցենարով ֆիլմ կա: Զուտ հետաքրքրությունից ելնելով փնտրեցի, գտա ու նայեցի: Սերիալը կոչվում է << ԷԶԷԼ>> ... Հիմա կարողա ինձ որոշ մարդիկ քննադատեն սերալներ նայելու համար.... ինչ արած պարապ ժամանակ նայում եմ ու չեմ գտնում, որ դա ամոթ բան է: Ֆանատիկորեն չեմ մոտենում սերիալներին, ուղղակի ժամանակ սպանելու համար հարմար տարբերակ եմ գտել: Վերջին շաբաթում նայում էի վերը նշված թուրքական սերիալը: Գիտեմ դրա համար ել կքննադատեն, բայց ինչ արած, Էտ սերիալը ինձ գամեց մոնիտորին. 1 շաբաթում դիտեցի 130 մասից բաղկացած սերիալ: Չնայած սերիալի հենց սկզբի մասերը դիտելով` ինձ պարզ դարձավ, որ սցենարը Ալեքսանդր Դյումայի << Կոմս Մոնտե Քրիստո>>-ի մոտիվներով էր: Մի խոսքով` շատ չերկարացնեմ: Այ դա սցենար, այ դա սերիալ, այ դա դերասանական խաղ:
Եվ վերջում մի խնդրանք մեր հեռուստաընկերություններին` մի տանջեք մեզ ձեր անմակարդակ ու անտաղանդ սերիալներով...



