Վաղուց եկել է պահը՝ մեր երիտասարդության մեջ թարմություն մտցնելու և ստեղծելու համար այնպիսի մի անկախ հարթակ, որը կաջակցի և կմիավորի հասարակական-քաղաքական հետաքրքրություններ ունեցող , սակայն այլ հովերով տարված- մոլորված երիտասարդների:
Երևանի պետական համալսարանի պատմաբանասիրական, իսկ այնուհետև՝ բանասիրության ֆակուլտետը, հայ իրականության մեջ միշտ էլ երիտասարդների աշխարհընկալման պատվանդան է հանդիսացել: Այս ֆակուլտետի շրջանավարտներն են իրականության մեջ թելադրել գրական մթնոլորտ և ստեղծել հզոր քարոզչական համակարգ՝ ի նպաստ ազգապահպանման, պետության հզորացման և առողջ սերնդի դաստիարակման գործին:
Ցավոք սրտի, այսօր խեղաթյուրվել է հայ երիտասարդի ոչ միայն հավատն ու հույսը իր ապագայի, իր պետության, իր համալսարանի, իր դասախոսի, իր կողքը նստած համակուրսեցու, այլև վաղվա լուսավոր օրվա մասին իր վստահությունը,որ կարծես պատվել է ծանր մշուշով: Մասնավորապես բոլոր անհրաժեշտ հնարավորություններից զրկված են երիտասարդ ստեղծագործողները, ուսանողները. Նրանք զրկված են հայալեզու գրականությունից,իսկ դասախոսները` կարոտ ուսման ծարավ ուսանողների:
Մեր օրերում դատարկ է այն հարթակը, որը կօգներ հայ երիտասարդին, ԵՊՀ ուսանողներին կայանալու և հավատալու սեփական ուժերին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovyesayan/posts/891536324224690?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել