4 ոչ ստանդարտ տարբերակ` շոկոլադից հաճույք ստանալուCosmo.am-ը գրում է․

Եթե սիրում ես շոկոլադ և այն քո սննդակարգում առկա է ամեն օր, ապա առաջարկում եմ այս համեղ քաղցրավենիքի կիրառման մի քանի ոչ ստանդարտ տարբերակներ:

1.Ավանդակական սուրճը դարձրու անմահական համեղ ըմպելիք` տնական պատրաստման մոկկո: Ավելացրու սուրճի մեջ 1 թեյի գդալ շոկոլադի փոշի (կարելի է նաև կակաոյի փոշի),մի քիչ կաթ և դարչին: Վայելի´ր, շատ համեղ է:

2. Սիրո՞ւմ ես պատրաստել տարատեսակ սոուսներ: Ցանկացածի մեջ կարող ես ավելացնել կակաո: Սոուսը չի ունենա շոկոլադի համ, բայց այն համային յուրահատուկ նրբերանգ կստանա:

3. Շոկոլադե կրեմ գնելու փոխարեն ինքդ այն պատրաստիր: Քո պատրաստածը համով չի զիջի գնած տարբերակին, փոխարենը կլինի շատ ավելի օգտակար, քանի որ չի պարունակի գունանյութեր, կոնսերվանտներ և համի ուժեղացուցիչներ:

Բաղադրիչները

Կարագ 1 տուփ
Աղացած տխիլ (պնդուկ), (կարող ես վերցնել նաև նուշ կամ այլ նախընտրելի ընկույզի տեսակ) մոտ 100 գր
Կակաոյի փոշի 2 գդալ

Խառնիր բոլոր բաղադրիչները մինչև առաջանա միատարր զանգված: Պահիր սառնարանում և ամեն առավոտ վայելիր թեյի կամ սուրճի հետ:

4.Նախաճաշում ես վարսակի փաթիլներով: Մինչ կաթ ավելացնելը վարսակի փաթիլների վրա շաղ տուր քերած շոկոլադ: Նման նախաճաշի շնորհիվ դու ողջ օրը կլինես առույգ և կունենաս բարձր տրամադրություն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել