Չգիտեմ՝ ով է ստեղծել այս պատրանքը (հավանաբար հենց մենք` ռոմանտիկ տղամարդիկ), բայց այն ոչ մի կապ չունի իրականության հետ:
Նախ եկեք ռոմանտիզմի էությունը հասկանանք: «Տրի մետրա նադ ուռվնեմ նեբա»-ն, ռուսական էժանագին սիրո մասին «ռեփերն» ու համբուրվող զույգի ֆեյսբուքյան պրոֆիլի նկարները ոչ մի կապ չունեն ռոմանտիզմի հետ: Ռոմանտիկը նախ և առաջ էն անձնավարությունն է, ով հակադրվում է հասարակությանը և պատրաստ է իր գաղափարի կամ նպատակի համար անձնազոհության գնալ: Սիրո ռոմանտիկներն էն մարդիկ են, ովքեր հայ աղջիկների մեծամասնության կողմից պրակտիկորեն չեն կարող ընդունվել, քանի որ հայուհիները դարերի ընթացքում սովորել են իշխվելուն: Եթե տղան հրամայական տոնայնությամբ չի սկսում խոսել, պահանջել, ճնշել, խանդել, ապա հայուհիներն ինչ-որ բանի պակաս են զգում:
Այնպես չէ, որ բոլորի մոտ է այսպես. հանդիպել եմ նաև իրական ռոմանտիկ աղջիկների, ովքեր հաստատ մինչև 26 տարեկանը չեն կարողանում գտնել իրենց ասպետին ու հավատն ու հույսը կորցնում են ամեն ինչի հանդեպ, սկսում են ոչ մեկի խոսքերին չհավատալ:
Իսկ իրական ռոմանտիկները միշտ եղել ու կլինեն տղամարդիկ: Տղամարդը պատրաստ է հերոսանալու, պատրաստ է հանուն իր սիրած մարդկանց կյանք զոհելու, արյուն թափելու, հրաժարվելու շատ հաճելի բաներից:
Մի խոսքով, մեր հայ աղջիկները ռոմանտիզմից հեռու են այնքանով, որքան ես «Դե Ֆակտո» ամսագրի կողմից տարվա մարդ հռչակվելուց:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovyesayan/posts/891271510917838
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել