Interpress.am-ը գրում է․
Արդյո՞ք Հավանայի նկատմամբ նոր քաղաքականությունը նշանակում է, որ Թեհրանը (և միջուկային խնդիրը) կդառնա նախագահ Օբամայի քաղաքականության հաջորդ քայլը: Ի՞նչ ընդհանրություններ ունեն Իրանն ու Կուբան: Եկեք դիտարկենք:
Երկուսն էլ բռնապտեների կողմից կառավարվող ավտորիտար պետություններն են, երկուսն էլ հեղափոխական գաղափարների կրող են, երկուսն էլ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում մոտ կեսդարյա թշնամանքի պատմություն ունեն: Երկուսն էլ ԱՄՆ-ի քաղաքացիներ հանդիսացող բանտարկյալներ և գերիներ ունեն, երկուսն էլ երիտասարդություն ունեն, որոնք փորձում են հաղթահարել կապանքները: Երկուսի նկատմամբ էլ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել: Երկուսն էլ քաղաքական բարդություններ են ստեղծում ԱՄՆ-ի քաղաքական գործիչների և նախագահի ապագա թեկնածուների համար: Ավելին, երկուսն էլ գտնվում են նախագահ Օբամայի ուշադրության կենտրոնում, ով իրեն դեռ որպես բարեփոխիչ է ներկայացնում, ով փորձում է ազատվել անցյալի քաղաքականության կապանքներից և երկու պետությունների հետ էլ նոր պատմական կուրս հաստատել:
Մի խնդիրը կարգավորվել է, մյուսն էլ սպասում է լուծմա՞նը:
Կուբայի և Իրանի միջև տարբերությունները ավելի քան շատ են: Բայց ուշադրություն դարձրե՛ք. ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնությունը Կուբայի նկատմամբ հստակ հուշում է, թե առաջիկա ամիսներին Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցը ինչ ուղղությամբ կգնա:
Սա այն կետն է, որը միավորում է Իրանին և Կուբային: Սա վկայում է, որ նախագահի մոտ հասունանում է հաջորդ տարի Իրանի հետ համաձայնության գալու գաղափարը:
Անցյալի ժառանգությունը
Օբամայի նախագահության ժամկետը մոտենում է ավարտին: Ներքին քայքայիչ խնդիրների և Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ վերահսկողություն սահմանելու Հանրապետականների մտադրությանը զուգահեռ, նախագահը մտադիր է գործի անցնել: Իսկ Չինաստանի հետ Կլիմայական փոփոխությունների նախաձեռնությունը և ներգաղթյալների խնդիրներով գործադիրի քայլերը ամբողջացնում են պատկերը: Հիրավի, երբ ներքին խնդիրները խիստ խճճված են, արտաքին քաղաքականության խնդիրները ավանդաբար դառնում են նախագահի փրկությունը: Եվ Օբաման բռնել է այդ ուղին: Անշուշտ, Կոնգրեսի վատատեսներն ու ակտիվ կոնգրեսականները ամբողջ թափով են գործում: Օբամայի ժամանակը սպառվում է, և նա երբեք այլևս չի կարողանա անցնել այս ուղին: Այդ իսկ պատճառով ինչո՞ւ չբարելավել հարաբերությունները Կուբայի, ապա նաև Իրանի հետ, ինչը ևս մեծ ձեռքբերում է: Եվ ինչպես արդեն վերը նշել ենք, միանգամայն հավանական է, որ և՛ նախագահը, և՛ պետքարտուղար Ջոն Քերին լրացուցիչ հնարավորություններ են տեսնում իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման գործում, եթե 2015-ի մարտին Իսրայելի ընտրությունները ընթանան այն ուղիով, որն արտահայտում է կառավարության պատրաստակամությունը և ի վիճակի է որոշումներ ընդունել խաղաղ գործընթացի վերաբերյալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ