Հայկական խաղաղապահներին Լիբանան ուղարկելու որոշումն ունի նաև լրացուցիչ, բայց ոչ երևացող նպատակ: Լրահոսից և այլ աղբյուրներից սկսում է պարզ դառնալ, որ որոշ ուժեր նպատակ ունեն Լիբանանում նույնպես հրահրել ներքին պատերազմ, իսկ վկան ալևիների ու սուննիների մերթ ընդ մերթ բախումներն են: Հնարավոր է, որ քնած բոլոր ներքին կոնֆլիկտները արթնանան: Կոնկրետ Լիբանանի հայ համայնքը հզոր է ֆինանսապես, քաղաքականապես, ռազմական առումով, բայց կոնկրետ ՀՀ ԶՈւ պաշտպանությունը հաստատ չի խանգարի՝ ի դեմս Հայ խաղաղապահների: Սիրիայի դեպքում ռազմական օգնությունը Քեսաբին և մյուս բնակավայրերի հայերին այլ քաղաքական աստառ կստանար, բայց Լիբանանում ունենք օրինական ճանապարհով գտնվող խաղաղապահներ, որոնց թիվն անհրաժեշտ դեպքում կարելի է համալրել առանց ավելորդ միջազգային քաշքշուկների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել