ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ստորագրել է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությունը։ Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի մամլո խոսնակ Գոհար Պողոսյանը։
Հիշեցնենք, որ այսօր լրացավ այն ժամկետը, որի ընթացքում Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը կարող էր ետ վերցնել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ներկայացրած իր դիմումը:
Նշենք նաև, որ «Նյուվել դ՚Արմենի» ֆրանսիական պարբերականին տված հարցազրույցում Հայրապետյանը հայտնել էր, որ ետ է վերցնելու դիմումը և որոշ ժամանակ դեռ մնալու է պատգամավոր:
Նյութը՝ Lurer.com-ից
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել