Երբ առողջապահության նախարարությունն ասում է, որ ստուգումների արդյունքում պարզել ենք, թե բնակչության մեծ մասի մոտ երկաթի ու ֆոլոթթվի պակաս կա, քիչ ա մնում մի հատ մեծ տետր վերցնեմ, գնամ ու սաղ հարևաններիս հարցնեմ՝ ձեզ ստուգել են արդյո՞ք երկաթի և ֆոլաթթվի պակասի դեմ: Համոզված եմ՝ հարևաններիս ճնշող մեծամասնությունը բացասական պատասխան կտա: Ի՞նչ է ստացվում, չերևացող մարդկա՞նց են ստուգել, թե՞ «Մեռած հոգիներին»: Ժողովուրդ, այս ձեր խոսքերն առ ոչինչ են: Խնդրում եմ թվերով ասել՝ քանի հոգու եք ստուգել, ում եք ստուգել ու մի հատ անուն ազգանուններով ցուցակ ներկայացրեք, թե ում մոտ պակաս կար: Թե չէ ես էլ հենց հիմա կասեմ՝ առողջապահության նախարարությունը ինձ 30.000 դոլար ա պարտք, ու կսկսեմ պահանջել: Ի՞նչ կապ ունի՝ թուղթ կա, չկա, փաստ կա, չկա: Կներեք, բայց ձեր խոսքերն ինձ համար ոչինչ են, եթե չկան փաստեր:



