Ինչո՞ւ «կուլակթափ» չեն անում Միկա Բաղդասարովին։ Իրոք էլի, ոչ մի կերպ չեմ հասկանում։ Օրինակ՝ հայտնի է, որ էս կասկածելի կերպարը հանդիսանում էր Արմավիայի սեփականատերը։ Հիմա նաև հայտնի է, որ Արմավիան, լինելով նրա տիրապետության տակ, «վնասով է» աշխատել ու հավաքել է բազմամիլիոնանոց պարտքեր, որոնք ընդհանուր առմամբ տասնյակ միլիոնավոր դոլարների են հասնում։ Այդ թվում Պետությանը այս բեղավոր տելեպուզիկը պարտք է մնացել 30+ միլիարդ դրամ ու 2 միլիոն դոլար...
Հիմա տրամաբանական չի՞ լինի, եթե Բաղադասարովը կոչվի պատասխանատվության։ Այդ ո՞ր այլասերված տրամաբանությամբ է հնարավոր՝ մարդը միլիոնների պարտքեր կուտակի, էդ թվում պետությանը, հետո ասի «տղերք, կներեք, բայց ընկերությունը՝ կապուտ» և սնանկ հայտարարի այն, ու էսքանից հետո ինքն ապրի մուլտիմիլիոնատիրոջ կյանքով և մուլտիմիլիոնանոց հարստությունով։
Պետք ա մինչև վերջին կոպեկը հետ ստանալ այդ գումարները, անգամ եթե դա կնշանակի, որ Բաղդասարովը բոմժ է դառնալու։