Ժամանակները փոխվում են։
Երեկ տոնածառի լույսերը վառվեցին, հետն էլ՝ 20.000.000 դրամ: Պատկերացրեք սենց մի վիճակ՝ տունը փող չկա, բայց տան տղամարդը 60.000 դրամ տալիս ու գնում է ԼևԻ, և այդ հաճույքը տևում է 5 րոպե: Հիմա Երևանն էլ մեր տունն է, ու մեր տունն էլ փող չկա, բայց մենք 5 րոպեի կայֆի համար 20.000.000 դրամ ենք ծախսում: Ախպեր, եկեք մի քիչ խնայող լինենք:
Երեկ կրկին գներից էին խոսում ու սենց մի հետաքրքիր բան անցավ մտքովս: Դոլարը որ բարձրացավ, գներն էլ հետը բարձրացան, դոլարը իջավ, գները չիջան: Բա որ վաղն էլ դոլարը բարձրանա, էլի էտ բարձրացած գները պետք ա աճե՞ն: Ըտենց կարելի ա ամեն օր գին բարձրացնել: Դե վերահսկող մարմիններն էլ խոսալու բան կունենան, բայց երբեք չեն գործի:
Օմբուդսմենը երեկ մի գրություն էր ուղարկել՝ ուղղված այն ծնողի դեմ, ով իր 1.5 տարեկան երեխային սիգարետ էր տալիս: Լիովին համաձայն եմ ՄԻՊ դիրքորոշման հետ: Երեխային այդպես թունավորելով չեն ուրախանում, հետն էլ գլուխ գովում, թե արի արի տես՝ ոնց ա ծխում: Երեխայի ներկայությամբ չի կարելի ծխել, ուր մնաց, թե մի հատ էլ սիգարետ եք տալիս:
Ջո Կոկեր. մի անուն, որը ցնցել է ողջ աշխարհը: Ափսոս, նա այլևս մեզ հետ չէ, բայց նա այն եզակի երգիչներից է, ով ապրելու է հարյուրամյակներ բոլորի սրտում: Նա, իմ կարծիքով, դասվում է վերջին 100 տարվա լավագույն երգիչների շարքին: Հանգչիր խաղաղությամբ, Մեծ երգիչ:



