9 ուտեստ, որ կբարձրացնեն քո տրամադրությունըCosmo.am-ը գրում է․

Հետազոտությունը պարզել է այն կերակուրները, որոնք կարող են փոխել քո ինքնազգացողությունը... և ոչ միայն այն պատճառով, որ դրանք կօգնեն քեզ կիպ լեգինս կրել, այլ նաև որովհետև քեզ կփոխանցեն ինքնավստահություն, կիրք կարթնացնեն և շատ ավելին...

Երբ դու ընկճված ես կամ նյարդայնացած, տրամադրությունը բարձրացնելու համար հատկապես ենթարկվում ես յուղալի սնունդ ուտելու գայթակղությանը: Եվ դա քո մեղքով չէ. Կալիֆոռնիայի համալսարանի կողմից կատարված հետազոտության համաձայն՝ այնպիսի կերակուրները, ինչպիսիք են չիպսը և ֆրին, նպաստում են օրգանիզմում քիմիական նյութերի առաջացմանը, որոնք, ինչպես մարիխուանան, կախվածություն են առաջ բերում: Բարեբախտաբար, գոյություն ունեն ավելի լավ տարբերակներ, քան ֆրին: Ապացուցված է, որ ներկայացված ուտեստները դրական ազդեցություն են թողնում տրամադրության վրա ուտելուց գրեթե անմիջապես հետո:

Եթե դու ցանկանում ես հանդիպման ժամանակ տպավորություն թողնել քո տնօրենի վրա` կեր սաղմոնի աղցան: Սաղմոնը պարունակում է Օմեգա-3 թթուներ, «դրական ճարպեր», որոնք խթանում են ուղեղի աշխատանքը՝ լավացնելով հիշողությունը: Սաղմոնի աղցանին ավելացրու ընկույզ (Օմեգա-3-ի մեկ այլ աղբյուր) և սպանախ (պարունակվող մագնեզիումը նվազեցնում է սթրեսը):

Եթե դու ցանկանում ես գերազանց սեքս ունենալ` կեր ձմերուկ: Դառը շոկոլադը միակ քաղցր աֆրոդիզիակը չէ: Ձմերուկը պարունակում է արգինին ամինաթթուն, որն ավելացնում է արյան մեջ ազոտի օքսիդի քանակը, ինչի շնորհիվ անոթները լայնանում են, և ավելի շատ արյուն է հոսում դեպի սեռական օրգաններ:

Եթե դու ցանկանում ես լավ տրամադրություն ունենալ` կեր առավոտյան վարսակ կամ անգլիական կեքս: Ածխաջրերն օրգանիզմում ավելացնում են լավ տրամադրություն ապահովող հորմոնի՝ սերոտոնինի քանակը: Դիետոլոգները խորհուրդ են տալիս օգտագործել վարսակի փաթիլներ (կարող ես ուտել առանց հավելումների կամ քաղրացնել մեղրով) կամ ամբողջական հացահատիկով պատրաստված խմորեղեն:


Եթե դու ցանկանում ես մարզվելու ընթացքում հիանալի արդյունք գրանցել` կեր մի բուռ նուշ: Ֆոլեթթու, թիրոզին, մագնեզիում և հակաօքսիդանտներ... Նուշը հարուստ է քիմիական կենսաֆիլ տարրերով: Այն դիետոլոգների համար էներգիայի ամենասիրելի աղբյուրն է: Նուշ կեր մարզանքից 7,5 ժամ առաջ:

Եթե դու ցանկանում ես հաղթահարել քո սենյակակցին ապտակելու ցանկությունը` կեր գուակամոլե (ավոկադոյի սոուս): Համտեսիր այս ուտեստը՝ նախքան կարագի մեջ հացի փշրանքներ հայտնաբերելու համար նրան նախատելը: Վիտամին B-ի պակասը հանգեցնում է դյուրագրգռության, իսկ լոլիկը և ավոկադոն հարուստ են B խմբի վիտամիններով, որոնք հանգստացնում են:

Եթե դու ցանկանում ես վերականգնել ուժերդ անքուն գիշերից առաջ` կեր մեկ բաժին սոյա: Նույնիսկ կես բաժակը լի է էներգիայի աղբյուր հանդիսացող սպիտակուցներով. այն պարունակում է երկաթի ամենօրյա չափաբաժնի 10%-ը (երկաթի պակասը հանգեցնում է հոգնածության): Եվս մեկ առավելություն. սոյան պարունակում է մոլիբդեն, որն օգնում է կենտրոնանալ։

Եթե դու ցանկանում ես դուր գալ նրա ծնողներին` կեր նարինջ կամ մեկ բաժակ նարնջի հյութ: Բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են, որ C վիտամինը նվազեցնում է արյան մեջ սթրեսի հորմոն կորտիզոլի քանակը:

Եթե դու ցանկանում ես գիշերային խնջույքից առաջ էներգիայի նոր շունչ ստանալ` կեր հնդկահավի միս: Չնայած շատերը կարծում են, թե հնդկահավի միսը քնկոտություն առաջացնելու հատկություն ունի, բայց փորձագետները հակառակն են պնդում. այն հարուստ է թիրոզին ամինաթթվով, որը բարձրացնում է դոպամինի և նորադրենալինի մակարդակը. այս նեյրոմեդիատորներն օգնում են պահպանել առույգությունը:

Եթե դու ցանկանում ես հիշել, թե որտեղ ես դրել քո բջջային հեռախոսը` կեր հապալաս: Հապալասը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք պաշտպանում են ուղեղն ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից։ Հետազոտությունը նաև ցույց է տվել է, որ հապալասում առկա ֆլավոնոիդները լավացնում են հիշողությունը: Սկսիր ուտել օրական կես բաժակ հապալաս՝ թարմ կամ սառեցված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել