Յուրաքանչյուր քաղաքին ինքնատիպ կոլորիտ են հաղորդում տրամվայները: Երևանում դրանք տարիներ առաջ հոշոտեցին ու ոչնչացրին, փոխարենը՝ թողեցին էն անիմաստ տրոլեյբուսները: Չգիտեմ, գուցե շատ սուբյեկտիվ տեսակետ եմ հայտնում, բայց կարծում եմ՝ Երևանի այսօրվա տրոլեյբուսային համակարգը լրիվ թյուրիմացություն է: Հերիք չէ, որ դրանք գազելներից բեթար քաղաքի երթևեկության հերն են անիծում, մի հատ էլ դրանց կարկատան արած ու ժամը մեկ պոկվող լարերն են իսկական պատուհաս դառնում: Ուրիշ բան, եթե Երևանում նորմալ տրոլեյբուսային ենթակառուցվածքներ լինեին, գուցե արժեր, որ դրանք մնային նաև այսօր, բայց էն, ինչ կա այսօր, ուղղակի խայտառակություն է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mkrtich.israyelyan/posts/841996349198547?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել