Cosmo.am-ը գրում է․
Ակնոցը մշտապես եղել է յուրաքանչյուր ոճային երիտասարդ կնոջ համար ամենակարևոր աքսեսուարներից մեկը:
Սակայն ամբողջական կերպար ստանալու համար հարկավոր է ակնոցի հետ ընտրել համապատասխան դիմահարդարում: Մի քանի օգտակար խորհուրդ Cosmo-ից:
1. Ինչի՞ն ուշադրություն դարձնել դիմահարդարվելիս
Առաջարկվում է երկու տարբերակ. կամ ընդգծել աչքերը, կամ շուրթերը: Երկուսը մեկտե՞ղ: Այդքան էլ լավ տարբերակ չէ:
2.Ինչպիսի՞ ստվերաներկ ընտրել կոպերի համար
Օգտագործիր բաց անփայլ ստվերաներկ: Եթե աչքերի հարդարումն ուզում ես ավելի ակնառու դարձնել, կարելի է օգտագործել կոպերի ներքին մասի համար նախատեսված մատիտ:
3. Ինչպե՞ս տեսողական մեծացնել աչքերը
Եթե ապակիներն աչքերը տեսողական առումով փոքրացնում են, ապա նպատակահարմար է դիմահարդարումն անել առանց հստակ գծերի`՝ թարթիչներին առատ տուշ քսելով: Սև, դասական շրջանակի պարագայում խորհուրդ է տրվում smoky eyes անել, ինչը ևս կընդգծի ու կխոշորացնի աչքերը:
4. Ինչպե՞ս տեսողական փոքրացնել աչքերը
Հեռատեսության համար նախատեսված ապակիներն աչքերը տեսողականորեն մեծացնում են: Որպեսզի աչքերը կատարյալ տեսք ունենան թե ակնոցով, թե առանց դրանց, խուսափիր շարժվող կոպերին քսել շատ վառ և մուգ երանգների ստվերաներկ: Խորհուրդ չի տրվում խաղալ կոնտրաստային երանգներով: Կոպերի եզրագծերը պետք է լինեն բարակ և հստակ, կամ՝ մի փոքր տարածական: Աչքերի դիմահարդարման ժամանակ շեշտը կարելի է դնել թարթիչների վրա: