«Առանց Թուրքիայի ակտիվ մասնակցության տարածաշրջանային այդ խնդիրները չեն կարող լուծվել, այդ պատճառով շատ ենք շահագրգռված հարաբերությունների զարգացմամբ», Պուտինի հայտարարության տարածաշրջանային խնդիրները մի քիչ ծավալուն է, հույս ունենանք՝ կլուծվեն արդարացի, ոչ Հայաստանի հաշվին արվող ռուս-թուրքական շահերի:
Ի՞նչ է նշանակում Պուտինի այսօրվա արտահայտած մյուս` «լավ ժամանակներ էլ են եղել, ինչպես Աթաթյուրքի տարիներին» բառերը, կամ որո՞նք են ռուս-թուրքական այդ լավ պատմական ժամանակները։
Որպեսզի չշեղվենք այս կամ այն գործողության նկատմամբ գնահատականներով, կարծիքներով, վերլուծություններով, համառոտ կգրեմ միայն Պուտինի ակնարկած ժամանակներին վերաբերվող պատմական փաստերը, իսկ դրանք դուք արեք:
Նախ, մինչև պերիգեյան, տեղի էր ունեցել, Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը 1918 թվականի մարտի 3-ին՝ Առաջին համաշխարհային պատերազմում Ռուսաստանի պարտության մասին, որին հաջորդեց Անդրկովկասի սեյմի հայտարարությունը՝ Ռուսաստանից Անդրկովկասի անջատվելու մասին 1918 թվականի մարտին։
Ռուսաստանն իր վերահսկողությունը Անդրկովկասում հաստատելու համար ռազնական և ֆինանսական օգնություն է որոշում տրամադրել Թուրքիային, այդ ծրագիրը Տրոցկին անվանել է «արկածախնդրական և խայտառակ»:
Ռուսաստանի և ներկա Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի սիրախաղի արդյունքում Թուրքիան կարողացավ 1920 թ. թվականի հոկտեմբերին* (*ավելի մանրամասը մեր պատմությունից և Կարսի անկման մասին ներքևում) արյան մեջ խեղդել ու ծնկի բերել Հայաստանի Հանրապետությունը:
Երեք ամսից տարածաշրջան է գալիս 11-րդ ռուսական կարմիր բանակը (Ադրբեջան ավելի վաղ էր մտել) ու Անդրկովկասի երեք հանրապետություններն այլևս անկախ չեն լինում: Ճիշտ է Հայաստանի Հանրապետության` Զանգեզուրի ու Ղարաբաղի որոշ շրջանն ավելի արդյունավետ պայքարեցին ու հանձնվեցին խորհրդային իշխանություններին միայն 1921 թվականի հուլիսի 9-ին:
Մոսկվայի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև 1921 թվականի մարտի 16-ին։ Թուրքիայի կողմից բանակցություններին մասնակցում էր պայմանագրի ստորագրման համար 1921 թվականի փետրվարին Մոսկվա ժամանած Յուսուֆ Քեմալ բեյի գլխավորած պատվիրակությունը, բանակցություններում Ռուսաստանը ճանաչեց Թուրքիայի ինքնիշխանությունն Ազգային մեծ ուխտի՝ թուրքական ճանաչած բոլոր տարածքների նկատմամբ։ Թուրքիան իր հերթին հրաժարվում էր Բաթումից` փոխարենը ստանալով Հայաստանի Սուրմալուի գավառը։ Սրանից հետո հաջորդեց Կարսի Պայմանագիրը, որը կնքվել է 1921 թվականի հոկտեմբերի 13-ին Կարսում և վավերացվել 1922 թվականի սեպտեմբերի 11-ին Երևանում, Կարսի պայմանագրին մասնակցել են Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը և Ռուսաստանն ու Թուրքիան։ Պայմանագրով Թուրքիային են անցել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ և Սուրմալուի գավառը՝ ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջևանի շրջանը, որը սահմանվել է որպես ինքնավար կազմավորում։ Արդյունքում Հայաստանը կորցրել է իր տարածքի գրեթե կեսը։ Պայմանագրի դրույթները պարտադրվել են Ռուսաստանի ճնշման տակ։
Շարունակությունն՝ այստեղ