Այնքան միանման արձագանքներ լսեցի այս քանի օրը Պուտինի մամլո ասուլիսից, որ որոշեցի ինքս նայել: Իրոք շատ երկար էր` տևողությունը 3 ժամ 10 րոպե էր: Շատ երկրներ կերազեն, որ տարբեր ոլորտներին առնչվող և թվերով հագեցած պատասխաններ լսեն այլ նախագահներից:
Շատ հետաքրքիր էին նաև Վրաստանի, Իրանի, ԲիԲիսի-ի, Քսենյա Սոբչակի, Թուրքիայի և հարբած լրագրողի հարցերը: Հայաստանից հարց տվող չկար, ինչը զարմանալի էլ չէր` ծանոթ ենք մեր մամուլի որակին:
Այն, որ նշվեց երկու ռազմաբազա, և չնշվեց Գյումրիինը, պարզ էր թե ինչու: Կոնտեքստը մարդիկ չեն լսել: Պուտինը նշեց Աֆղանստանին հարող երկու ռազմաբազաների մասին, որտեղից ուղղակի վտանգ կա տարածաշրջանների անվտանգությանը:
Նա հրապարակեց նաև ռուսական ռազմական բյուջեի ծավալը 50 մլրդ և համեմատեց ԱՄՆ 557 մլրդ-ի հետ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arthurghazaryan73/posts/802519336460557?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել