Մեխանիզմը միշտ աշխատել է հետևյալ կերպ: Միապետն իր կողքն է հավաքել բացարձակ յուրօրինակ տրամաբանություն ունեցող մասնագետների, ստեղծել հատուկ գաղտնի ծառայություն: Այստեղ մշակել են հասարակական ինստիտուների բնականոն աշխատանքն ապահովող ծրագրեր:
Պատմության ընթացքում մեխանիզմն անցել է տարբեր կառույցների ձեռքը` արքունիքի, քրմապետի, եկեղեցու, այնուհետև` ֆեդերալների կամ անվտանգության ծառայությունների:
Եվ արդեն հարյուր տարի է՝ կոնկրետ այս տարածարջանում ամեն ինչ ընթանում է ըստ ԱԱԾ մշակված ձևաչափերի: Ոչ ոք պատահական չի բարձրանում այդ աստիճանով, եթե հնարավորություն է ընձեռնվում հասնել և դառնալ մեխանիզմի գոնե միջին պտուտակ, ապա հաստատ նրանով վաղուց զբաղվել է ԱԱԾ-ն:
Ընդդմիությունը, հանրապետական քավության նոխազները նույնպես հստակ ընթանում են առանց անկանխատեսելի ձևաչափերի:
Իսկ եթե ինչ-որ մեկը պատահաբար խախտում է հասարակական ինստիտուտներից որևի մեկի կանխորոշված ընթացքը, վստահ եղեք, ոչ թե նրան պատժում, ճնշում կամ ոչնչացնում են, այլ այդ ընդվզողին այնպես են անում, որ զրկվում է ամեն ինչից, իր վարկանիշից, հարստությունից, ապագայից, կոմֆորտից: Ու այդ ամենն անում են հենց այդ ընդզվողի կողակիցներն ու մտերիմները` չհասկանալով ոչինչ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovyesayan/posts/888366477875008?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել