«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի տնօրեն Վանիկ Էլիզբարյանը ընտրվել է «Եվրասիական ընտրություն» կազմակերպության գործադիր քարտուղար

Ղազախստանի Պավլոդար քաղաքում դեկտեմբերի 18-20-ը անկացվում է «Եվրասիայան ընտրություն 2014» միջազգային առաջին համաժողովը, որը կազմակերպել է Ղազախստանի Հանրապետության Պավլոդարի շրջանի Ակիմատը, «Եվրասիայան ընտրություն» միջազգային բանակցային ակումբը, «Ասիա» ընկերությունների խմբի աջակցությամբ:

 

Համաժողովի շրջանակներում ստորագրվեց «Եվրասիական ընտրություն» ոչ պետական միջազգային կազմակերպության ստեղծման մասին դրույթ։ Այն ստորագրել են վեց երկրների՝ Ղազախստան, Բելառուս, Ռուսաստան, Հայաստան, Մոլդովա, Ադրբեջան հասարակական-քաղաքական խոշոր միավորումների ներկայացուցիչներ։
Համաժողովի հիմնական նպատակն է ստեղծել համատեղ կառուցողական մոտեցում եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին` ձեւավորեոլվ երկխոսություն փորձագետների, ԶԼՄ-ների, գիտական եւ գործարար շրջանակների միջեւ: Համաժողովին մասնակցում են ԶԼՄ-ների, կրոնական կզմակերպությունների, ոչ պետական կազմակերպությունների, երիտասարդական միությունների, գիտակրթական եւ բիզնես շրջանակների ներկայացուցիչներ: Միջոցառմանը հրավիրված են առաջատար քաղաքական գործիչներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, առաջատար փորձագետներ,ինչպես նաեւ երիտասարդական կառույցների ներկայացուցիրներ:

Միջոցառմանը Հայաստանի ներկայացուցիչներից մեկը «Պոստ Սկրիպտում» մամուլի-ակումբի տնօրեն Վանիկ Էլիզբարյանը ընտրվել է «Եվրասիական ընտրություն» կազմակերպության գործադիր քարտուղար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել