5 ըմպելիք, որ օգնում են քո օրգանիզմին պայքարել մրսածության դեմCosmo.am-ը գրում է․

1. Տաք թեյ մեղրով և կիտրոնով

Շատ օգտակար է ոչ թունդ սև կամ կանաչ թեյը 1 թեյի գդալ մեղրով, քանի որ մեղրը հակաբորբոքային և հակաբակտերիալ ազդեցություն ունի և բացի այդ պարունակում է բազմաթիվ հանքանյութեր և վիտամիններ: Ըմպելիքը մի փոքր սառելուց հետո կարելի է ավելացնել կիտրոնը, որպեսզի վիտամին C-ն բարձր ջերմաստիճանից չքայքայվի:


2. Թեյ ազնվամորու պտուղներով և լորենու (липа) ծաղիկներով

Ազնվամորին և լորենին առանձնանում են իրենց քրտնարտադրությունը խթանելու հատկությամբ և հակաբորբոքային են: Բացի այդ ազնվամորին հաղորդում է թեյին անկրկնելի համ և հիասքանչ բույր: Ամենաօգտակարը ազնվամորու չորացրած պտուղներն են, կարելի է օգտագործել նաև մուրաբան և տերևները:

3. Մասուրի պտուղներով եփուկ

Մասուրը վիտամին C-ի հիանալի աղբյուր է: Այն նաև խթանում է քրտնարտադրությունը: 3 ճաշի գդալ չորացրած մասուրի վրա լցնել կես լիտր եռացրած ջուր և թողնել մեկ գիշեր: Առավոտյան հյութը քամել և ըմպել կես-կես բաժակով օրը 4 անգամ 30 րոպե սննդից առաջ: Կարելի է ավելացնել մեղր:

4. Թեյ կոճապղպեղով (имбирь) և կիտրոնով

Կջերմացնի և կանցկացնի մրսածությունը հետևյալ ըմպելիքը. 1 բաժակ եռացրած ջրի մեջ լցնել 1 ճաշի գդալ մեղր, 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ, կես թեյի գդալ մանրացրած կոճապղպեղ և 1 պտղունց դարչին: Կարելի է ավելացնել նաև չորացրած դաղձի մի քանի տերև:

5. Երիցուկով թեյ

Երիցուկը թեթև հակաբորբոքային միջոց է: Համադրելով այն լորենու և մեղրի հետ, կարելի է պատրաստել մրսածության դեմ հրաշալի թեյ: Մեկական թեյի գդալ երիցուկը և լորենին եռացնել մեկ բաժակ ջրում, թողնել 20 րոպե, ապա քամել: Ըմպել 1/3 բաժակով 3 անգամ օրական մինչ սնունդը: Կարելի է ավելացնել նաև մեղր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել