Սպեկուլյացիա բառը, ինչքան գիտեմ, շատ հայտնի էր սովետի ժամանակ: Ավելին՝ այդ երկրում, եթե չեմ սխալվում, նույնիսկ սպեկուլյացիայի համար պատիժ էր նախատեսված: Սպեկուլյացիան արգելված էր, որովհետև սովետում գլխավոր սպեկուլյանտը հենց կոմունիստական կուսակցությունն էր: Երբեք չեմ լսել, որ աշխարհի զարգացած երկրներում խոսեն սպեկուլյացիայի մասին: Չեն խոսում, որովհետև նորմալ երկրներում ազատ շուկայական տնտեսություն ունեն: Հայաստանը համարվում է ազատ շուկայական տնտեսություն ունեցող երկիր (hամենայնդեպս, առավոտից երեկո պաշտոնյաներն էդպես են հայտարարում), բայց քանի որ կառավարման համակարգում հիմնականում սովետի կոռուպցիոն դպրոցն անցած չինովնիկներն են հավաքված, դրա համար միայն Հայաստանում կարող ես հանդիպել պաշտոնյաների, որոնք վերամշակող գործարանի սեփականատիրոջը մթերման ֆիքսված գին են պարտադրում կամ գյուղացուն ասում են, թե ինչ գնով վաճառի բերքը: Մարդկանց ագելում են արտարժույթի բիզնես անել: Մասնավոր խանութներին ապրանքների վաճառքի գին են պարտադրում: Ու էդքանից հետո դեմքի լուրջ արտահայտությամբ հայտարարում են, թե իբր Հայաստանում ազատ շուկայական հարաբերություններ են։ ՃՃՃ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mkrtich.israyelyan/posts/840073802724135?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել