Orer.am-ը գրում է․
Ղազախստանի խորհրդարանի Սենատը դեկտեմբերի 19-ի նիստում ընդունել է «Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու պայմանագրի վավերացման մասին» օրենքը: Այս մասին հայտնում էOrer.am-ը` վկայակոչելով TASS-ին:
«Երբ ուժի մեջ մտնի պայմանագիրը Հայաստանը կդառնա Եվրասիական տնտեսական միության անդամ` ստանձնելով պայմանագրով նախատեսված պարտավորությունները: Օրինագծի ընդունումը ԵՏՄ-ի անդամ պետություններին թույլ կտա պայմաններ ստեղծել տնտեսական ինտեգրացման հետագա զարգացման համար, որոնք կնպաստեն բնակչության կենսամակարդակի բարձրացմանը»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշենք,որ Ղազախստանի ազգային Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի հետ հանրապետության ապրանքաշրջանառությունը կազմում է շուրջ 7,7 մլն դոլար: