Բազմազանության պակաս կա բոլոր ոլորտներում ու հասարակական ինստիտուտներում: Ամեն ինչ մի տեսակ լղոզված ու միատարր է` սկսած դպրոցներից, վերջացրած ֆեյսուքով: Եթե քաղաքական ոլորտ ներխուժեին ոչ թե սեկա խաղացողներն ու սրա-նրա վրա կոմպրոմատներ ունեցողները, այլ քաղաքագիտական պրակտիկ գիտելիքներ ստացած ի ծնե լիդերները, ապա վարչապետները չէին գնա խանութների տերերի վրա ջղայնանալու, կամ ֆինանսների նախարարը քացով չէր բացի Կենտրոնական բանկի դուռն ու Ջավադյանի փողկապից բռնելով՝ միլիոն դոլարներ վերցնի 410-ով ու մյուսը օրը 600 խուրդի: Եթե մեր պետությունում ունենայինք մոտ հարյուրի հասնող սուպերմարկետներ, հաստատ ոչ ոք չէր ճանաչի Լֆիկ կոչվող Սամվելին ու անկուշտ հայվանների պես չէին թափվի թանկացած ապրանքների վրա:
Եթե բազմազանություն ունենային երաժտությունում, հաստատ գոնե մի հատ խելքը գլխին խումբ կունենայինք, ոչ թե որդուն բանակ ուղարկած մոր պես կսպասեինք մանյա վելիչիայով տառապող Թանկյանին ու իրա հրոսակներին: Եթե ժամանակակից գրականություն ունենայինք, չէինք տանջվի մի քանի գրականության լֆիկների գռեհիկաբանությունների ձեռքը: Եթե հասկանայինք, որ ֆեյսբուքը քլնգելու, մաստուրբացիայով զբաղվելու ու մարդկանց նյարդերը կտցահարելու վայր չի, հնարավոր է՝ նույնիսկ լուրջ հաջողությունների կարայինք հասնեինք, իհարկե ֆեյսբուքից հելնելուց հետո միայն:
Մի խոսքով Յամայկայից լավ տեղ չկա (զուտ բազմազանության իմաստով), եթե չենք կարում գնանք, գոնե Յամայկան ստեղ բերենք: Ու ոնց որ Ռեինկարնացիայի էն կակազող տղեն ա ասում՝ մի գտալ սերն ա պակասում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել