Վիեննայում լույս տեսնող «Cercle diplomatique et économique international» ամսագրի հերթական համարը նվիրված է Հայաստանին: Համարում զետեղված են Հայաստան-Ավստրիա երկկողմ հարաբերությունների վերաբերյալ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հետ ընդարձակ հարցազրույցը, 2014թ. հունիսի 10-12-ը Ավստրիա կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հունիսի 12-ի ելույթն Ավստրիայի առևտրատնտեսական պալատում՝ նվիրված հայ-ավստրիական առևտրատնտեսական հարաբերություններին: Ամսագրի կազմին պատկերված է Երևանի Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքի լուսանկարը:

Համարի էլեկտրոնային տարբերակն այստեղ


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել